ՀՀ ոստիկանությունը բացահայտել է Դավթաշեն թաղամասի դեղատներից մեկում կատարված կողոպուտը։ Տեղեկությունը հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։
Օգոստոսի 26-ին մի տղամարդ մտել էր դեղատուն, թիկունքից հրել, գցել էր աշխատակցուհուն, հափշտակել դրամարկղի փողն ու փախել:
Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը կատարվածի վերաբերյալ հաղորդումը ստանալուն պես մեկնել է դեպքի վայր: Ուսումնասիրել են` որտեղից ինչ են հափշտակել, զրուցել են տուժողի հետ:
Հանցագործը եղել էր մարզագլխարկով ու դիմակով: Դեմքը տեսնել չէր հաջողվել:
Անհայտ անձի ինքնությունը պարզելու, նրան և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ ոստիկանները անհետաձգելի միջոցառումներ են ձեռնարկել: Բացահայտման աշխատանքներին միացել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները:
Գողը` տնից. Գյումրու դեպոյի փականագործը գիշերը փորձել է բարձր լարման էլեկտրամալուխ գողանալ
Դեպքի վայրում ձեռք բերված փաստերի և ստացված տեղեկությունների համադրությամբ պարզվել է, որ կողոպուտը հնարավոր է կատարած լինի Սիսիան քաղաքի 30-ամյա մի բնակիչ:
Օգոստոսի 29-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները Անդրանիկի փողոցում հայտնաբերել են կասկածվողին և բերման ենթարկել ոստիկանության Մաշտոցի բաժին:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Բերման ենթարկված տղամարդը խոստովանել է կատարածը և ձերբակալվել:
Նախաքննությունը շարունակվում է:
«Աշոտի գլխին սարքել են». ո՞վ է «թունավոր» օղու համար ձերբակալված տղամարդը