ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik․ Չինաստանի Վենչժոու քաղաքում դժբախտ դեպք է տեղի ունեցել, որը ցնցել է սոցիալական ցանցերի օգտատերերին․ հարսնացուն մահացել է հարսանեկան ֆոտոսեսիայի ժամանակ, գրում է Newsflare-ը։
Նշվում է, որ հարսանեկան նկարահանումը տեղի էր ունենում ծովափին։ Հսկայական ալիքը ծածկել է հարսնացուին, լուսանկարչին և դիմահարդարին և քշել բաց ծով։ Ավելի ուշ փրկարարներին հաջողվել է գտնել հարսնացուի և դիմահարդարի մարմինները, բայց լուսանկարիչը դեռ կորած է համարվում։
2018թ․-ին մեկ այլ ողբերգական հարսանեկան պատմություն էր ցնցել վիրտուալ հանրույթին։ ԱՄՆ-ում նորապսակները զոհվել էին պսակադրությունից մի քանի ժամ անց։ Դեպքը տեղի էր ունեցե Տեխասի նահանգում, ռանչոյից, որտեղ անցկացվում էր հարսանեկան տոնակատարությունը, 15 կմ հեռու։
Արարողությունից անմիջապես հետո երիտասարդ ուսանողներ Ուիլլ Բեյլերն ու Բեյլի Ակեռմանը ուղղաթիռով լքել էին ռանչոն, բայց ցավոք՝ նրանց վիճակված չէր հեռու գնալ։ Երկու կիլոմետրից ուղղաթիռը բախվել էր բլրին։ Ներսում եղել էին միայն նորապսակները և օդաչուն։ Մարմինները և ուղղաթիռի բեկորները հայտնաբերել էին փրկարարները։ Բեյլերի և Ակերմանի ընկերները պատմում էին, որ նրանք հարսանիքին երկար էին նախապատրաստվում և ուզում էին, որ դա իրենց կյանքի լավագույն օրը լինի։