Երկրի վրա ջրի առաջացման առեղծվածը․ գիտնականների բացահայտումները 

Մասնագետները պարզել են, որ գիսաստղերը, որոնք 50%-ով բաղկացած են սառույցից, չէին կարող նպաստել ջրի ձևավորմանը, քանի որ դրանց իզոտոպային կազմը չափազանց տարբերվում է Երկիր մոլորակի օվկիանոսների իզոտոպային բաղադրությունից:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի - Sputnik. Գիտնականները մոտեցել են Երկրի վրա ջրի ծագման գաղտնիքի բացահայտմանը։ Վանդևր-լը-Նանսիի Պետրոգրաֆիական և երկրաքիմիական հետազոտությունների կենտրոնի գիտնականները պարզել են, որ «չոր» համարվող երկնաքարերի ենթախումբը իրականում մեծ քանակությամբ ջրածին է պարունակում։

Նոր SWAN գիսաստղը առավելագույնս մոտեցել է Երկիր մոլորակին

Հետազոտողները փորձել են պարզել, թե որտեղից է ջուրը հայտնվել ոչ միայն համաշխարհային օվկիանոսում , այլև Երկրի մանթիայի(երկրակեղևի և միջուկի միջև տեղակայված շերտը) բաղադրության մեջ։ Science-ը հայտնում է, որ գիսաստղերը, որոնք 50%-ով բաղկացած են սառույցից, պարզվում է՝ դրա հետ կապ չունեն։

Ջրի առաջացմանը կարող էին նպաստել ոչ մեծ, ժայռային մետեորիտները՝ խոնդրիտները։ Պարզվում է՝ դրանք բավարար քանակությամբ ջրածին են պարունակել, որը թթվածնի հետ փոխազդեցության՝ այրման արդյունքում, կարող էր ջուր առաջացնել։

Տիեզերական սարքեր, արբանյակներ. ինչի՞ է պատրաստվում Ադրբեջանը ԱՄՆ–ի օգնությամբ

Իր գոյության նախնական փուլերի ընթացքում Երկրագունդը գրեթե ամեն րոպե ենթարկվում էր մետեորիտային «ռմբակոծության»։ Այսպիսով, ջուրը կարող էր առաջանալ հենց այդ ժամանակ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Երկրագնդի վրա կյանքի բազմազանությունը, որի դրդապատճառ է հանդիսացել ֆոսֆորի  պարունակության կտրուկ աճը, ոչ երկրային բնույթ ունի։ Մոտ 80 միլիոն տարի առաջ այդ ֆոսֆորը Երկիր են բերել ընկնող աստերոիդները։