ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ քաղաքաշինության կոմիտեն տեղեկացնում է, որ հայտարարվել է նախագծման մրցույթ ՀՀ Ազգային ժողովի տարածքում նոր մասնաշենքի կառուցման նպատակով։
«Մրցութային հանձնաժողովը կազմված է 10 հոգուց, որոնք ներկայացնում են ՀՀ քաղաքաշինության կոմիտեն, Ազգային ժողովը, Երևանի քաղաքապետարանը, Ճարտարապետների պալատը և մեծամասնությամբ այն մասնագիտական է»,- նշված է հաղորդագրության մեջ:
Քաղաքաշինության կոմիտեից հայտնում են, որ գնահատման հիմնական չափանիշը ոչ թե գնային առաջարկն է լինելու, այլ մասնագիտական անձնակազմը և մրցույթի հայտով ներկայացվող էսքիզները:
Ոստիկանությունը հետևում է բանակի օրինակին. հայտարարվել է փակ մրցույթ
Լավագույն երեք էսքիզ նախագծերի համար սահմանվել է մրցանակային ֆոնդ՝ համապատասխանաբար 1մլն, 500հազ. և 300 հազ. ՀՀ դրամ՝ անկախ մրցույթի արդյունքներից: