78-ամյա տղամարդն ասել է, որ Արտաշատի սրճարանն ինքն է հրկիզել. տեսանյութ

Նա խոստովանական ցուցմունք է տվել և ձերբակալվել: Կատարվածի հանգամանքները պարզվում են:
Sputnik

Արտաշատում սրճարանի հրկիզման գործով ձերբակալված կա։ ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ օգոստոսի 21-ին՝ ժամը 7-ի սահմաններում, ԱԻՆ Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ Արտաշատի Թովմասյան փողոցի սրճարանից ծուխ է ելնում:

Տղամարդն ընտանեկան խնդիրների պատճառով է Երևանում 6 կանգառ ջարդուփշուր արել. տեսանյութ

«Օպերատիվ խումբն անհապաղ մեկնել էր դեպքի վայր: Իրավապահները պարզել էին, որ սրճարանի հետնադռնով մտել են ներս և հրկիզել շինությունը, ինչի հետևանքով 7 սենյակ՝ գույքի հետ, այրվել էր: Հրշեջների հետ համատեղ ուժերով հրդեհը մարվեց»,- նշված է հաղորդագրության մեջ։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Քրեական հետախույզները պարզել են, որ սրճարանը հնարավոր է` հրկիզած լինի Արտաշատի 78-ամյա մի բնակիչ:

Ոստիկանությունը ցույց է տվել Երևանում 25-ամյա կնոջը խեղդամահ արած իրանցու դեմքը. տեսանյութ

Օգոստոսի 27-ին կասկածվողը բերման է ենթարկվել բաժին, որտեղ տվել է խոստովանական ցուցմունք և ձերբակալվել:

Կատարվածի հանգամանքները պարզվում են:

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

«Աշոտի գլխին սարքել են». ո՞վ է «թունավոր» օղու համար ձերբակալված տղամարդը