Երևանի Արաբկիր թաղամասի Ղափանցյան փողոցի առանձնատներից մեկում և դրան հարակից բակում մեծ քանակի զենք, զինամթերք և թմրանյութ է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանությունը։
Մասնավորապես տնից առգրավվել են 0,4 գրամ կոկաինի, 1,5 գրամ հերոինի, 8,4 գրամ ափիոնի, 5,8 գրամ մեթամֆետամինի, 554,8 գրամ մարիխուանայի նմանվող զանգվածներ, մոտ 1200 գրամ մեթադոնի դեղահաբեր, 5 միլիլիտր քացախաթթվի անհիդրիդի նմանվող զանգված, լորազեպամի 29, տրամադոլի 38 և պրեգաբալինի 15 հոգեմետ դեղահաբ: Ոստիկանությունը նաև հայտնաբերել և առգրավել է Դեռինջեր տիպի երկու, Պարմա և նագան տիպի մեկական ատրճանակներ, ինքնաձիգ, ՌԳԴ տիպի նռնակ, տարատեսակ 333 փամփուշտներ:
Առանձնատունը պատկանում է երկու եղբայրների՝ 37 և 40 տարեկան։ Նրանցից մեկը ձերբակալվել է, ձեռնարկվում են միջոցառումներ՝ մյուսին հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն: