Հայուհին ընդդեմ հայի կնոջ. ինչ են կանխատեսում մասնագետները Գասպարյան–Ուիլյամս խաղից առաջ

Թենիսի մրցաշարի պայմանները բավական խիստ են` չի կարելի հյուրանոցի տարածքից դուրս գալ, գնալ ռեստորան կամ զբոսնել Մանհեթենով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանաբնակ հայուհի Մարգարիտա Գասպարյանն այսօր կխաղա մրցաշարի երրորդ ռակետ Սերենա Ուիլյամսի հետ (ամերիկահայ գործարար Ալեքսիս Օհանյանի կինը)։

Ալեքսիս Օհանյանի և Սերենա Ուիլյամսի դստրիկը երկրպագում է մորը տրիբունայից. տեսանյութ

Մարգարիտան ասել է, որ Ուիլյամսի դեմ ԱՄՆ բաց առաջնության երկրորդ փուլի խաղում կաշխատի ցուցադրել իր լավագույն թենիսը։

Առաջին փուլում ռուսաստանցին հաղթել է պուերտոռիկացի Մոնիկա Պյուիգին 6:3, 6:7 (0:7), 6:0 հաշվով։

«Սերենայի դեմ երկու անգամ եմ կորտ դուրս եկել. Ավստրալիայում և Ուիմբլդոնի ժամանակ։ Հիանալի է մեծ մարզադաշտերում խաղալ մեծ խաղացողների հետ։ Ցավոք` առանց հանդիսատես, բայց միևնույնն է` դրանք անհավանական հույզեր են, նոր փորձ և նոր մարտահրավեր։ Կաշխատեմ ցուցադրել իմ լավագույն խաղը», – Գասպարյանի խոսքերն է մեջբերում Ռուսաստանի թենիսի ֆեդերացիան։

Թենիսիստուհին խոստովանել է, որ պայմանները բավական խիստ են` չի կարելի հյուրանոցի տարածքից դուրս գալ, գնալ ռեստորան կամ զբոսնել Մանհեթենով։

«Ամեն դեպքում մենք այստեղ ենք խաղալու համար և լիովին կենտրոնացած ենք թենիսի վրա... Ուզում եմ ասել` շատ ուրախ եմ, որ կազմակերպիչներն անցկացնում են այս մրցաշարը, նրանք անում են հնարավոր ամեն բան` ապահովելով այստեղ մեր անվտանգությունը։ Նրանք մեզ ելույթ ունենալու, խաղալու և գումար վաստակելու հնարավորություն են տվել»,– հավելել է Գասպարյանը։

Վերլուծաբանները կարծում են, որ Մարգարիտան լավ մարզավիճակում չէ, խաղի ելքն իր օգտին շրջելու հնարավորությունները նվազագույն են։ Նրանց կարծիքով` US Open-ի Մարգարիտա Գասպարյան-Սերենա Ուիլյամս խաղը դիտարժան չի ստացվի։

Իսկական հայուհի է․ Սերենա Ուիլյամսին և Ալեքսիս Օհանյանին կապում է ոչ միայն դուստրը