Ինչու են քրեական գործերը դոփում տեղում. «Ժողովուրդ»

Թերթը գրում է, որ Հայաստանի իրավապահ համակարգում նոր դժգոհություն է հասունանում։ Եղել են դեպքեր, որ մարտից միջնորդություններ են եղել ներկայացված, բայց գործը մինչ օրս չի քննվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. Վերջին շրջանում նախաքննական մարմինները բավականին ակտիվ ձևով տարբեր քրեական գործեր են հարուցում, փորձում են պայքարել քրեական ենթամշակույթի դեմ, նախկին պաշտոնյաների են ձերբակալում այդ մեղադրանքի շրջանակում, բայց ըստ «Ժողովուրդ» օրաթերթի` դրան զուգահեռ նոր խնդիրներ են ի հայտ գալիս:

Եվս մեկ «օրենքով գողի» է մեղադրանք առաջադրվել. ԱԱԾ–ն մանրամասներ է հայտնում

Մալաքյան եղբայրներն ազատ արձակվեցին

«Ինչի՞ մասին է խոսքը. երբ փաստաբանները կամ քննիչները դիմում են դատարաններ՝ որևէ մեղադրյալի խափանման միջոցի փոփոխության կամ այլ հարցերով, պարզվում է՝ շատ դեպքերում դատախազներն ու դատավորներն արձակուրդի մեջ են, և հենց այդ պատճառով իրավապահ համակարգում նոր դժգոհություն է հասունանում»,– գրում է թերթը:

Գագիկ Խաչատրյանի եղբորորդին կմնա կալանքի տակ. դատարանը որոշում կայացրեց

Պարբերականի տեղեկություններով՝ նույնիսկ եղել են դեպքեր, երբ այդ տարվա մարտից դատարաններ միջնորդություններ են եղել ներկայացված, սակայն դատավորներն արձակուրդում են եղել, և գործը մինչ օրս չի քննվել: Ստացվում է, որ քրեական գործերն ակտիվորեն հարուցվում են, սակայն վերջնարդյունք ստանալ չի հաջողվում, ու շատ գործեր դոփում են տեղում:

Ինչ է արվում ՔԿՀ–ներում դատապարտյալների իրավունքների խախտումները բացառելու համար

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահը փետրվարի 18-ին ստորագրել էր ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների փաթեթը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հանրությանն առավել մատչելի կերպով ներկայացնելու համար հստակեցրել էր, որ օրենքը «օրենքով գողերի», «սխոդկաների», «օբշչյակների» և այս կարգի այլ երևույթների մասին է, որպեսզի այս ամենի մեջ ներգրավված մարդիկ ենթարկվեն պատասխանատվության։ Վարչապետի բնորոշմամբ` այս ենթամշակույթը կրող մարդիկ բանտը համարում են իրենց տունը, և հետևաբար, նրանց բոլորին պետք է ուղարկել իրենց տանն ապրելու։