Մահվան ևս 3 դեպք. կորոնավիրուսը Հայաստանում արդեն 884 մարդու կյանք է խլել

Հայաստանի առողջապահության նախարարությունը կորոնավիրուսի հետևանքով վերջին մեկ օրում մահացածների վերաբերյալ տվյալներ է ներկայացրել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի - Sputnik.Հայաստանում վերջին մեկ օրում ևս 3 մարդ է մահացել կորոնավիրուսից։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

«Պացիենտները եղել են 69 (տղամարդ), 63 (տղամարդ) և 72 (կին) տարեկան: Վերջիններս ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Նախորդ օրն արձանագրվել է նաև մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 269 է:

Նոր ուստարին համավարակի պայմաններում․ ի՞նչ է սպասում Հայաստանի բնակիչներին

ԱՀԿ-ն նոր հայտարարություն է արել. ի՞նչ է պետք անել աղետից խուսափելու համար

Նշենք, որ սեպտեմբերի 2-ի, ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվածների թիվը ՀՀ–ում հասել է 44 075–ի։

COVID-19-ի դեմ պայքարի` Շվեդիայի ռազմավարությունը թող օրինակ դառնա այլ երկրների համար. ԱՀԿ

Այս պահին փաստացի բուժում են ստանում 4 291 մարդ, կատարվել է 209 389 թեստավորում, առողջացել են վարակվածներից 38 631–ը։ Գրանցվել է մահվան 884 դեպք։ 

Աշխարհում COVID-19-ի հաստատված դեպքերի թիվը հատել է 25,9 միլիոնի սահմանը․ նոր տվյալներ