«Նուբարաշեն» ՔԿՀ նախկին պետին չեն կալանավորի. դատարանը բավարարել է պաշտպանների բողոքը

Դատավորը համարել է, որ ձերբակալման որոշումը Սամվել Մկրտչյանին ազատությունից զրկելու վերաբերյալ ոչ իրավաչափ է:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի - Sputnik. «Էյջվիէյջ» փաստաբանական գրասենյակից հայտնում են, որ փաստաբաններ Վահան Հովհաննիսյանի և Սյուզաննա Խչեյանի դատարան ներկայացրած բողոքը «Նուբարաշեն» ՔԿՀ նախկին պետի՝ Սամվել Մկրտչյանի, ձերբակալման որոշման դեմ բավարարվել է դատարանի կողմից:

ՊԵԿ պաշտոնյաներ են ձերբակալվել. ՀՔԾ

«Դատարանը քննել է նաև Սամվել Մկրտչյանին կալանավորելու քննիչ Չիլինգարյանի միջնորդությունը, որը նույնպես մերժվել է: Նախաքննության մարմինը պետք է որոշում կայացնի խափանման մեկ այլ միջոց ընտրելու հարցը»,- նշված է գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:

Ըստ պաշտպանների՝ դատավոր Վ․ Սիսակյանը համարել է, որ ձերբակալման որոշումը Սամվել Մկրտչյանին ազատությունից զրկելու վերաբերյալ ոչ իրավաչափ է: Դատարանի որոշմամբ արձանագրվել է, որ Վահան Հովհաննիսյանի և Սյուզզաննա Խչեյանի վստահորդը պետք է անհապաղ ազատ արձակվի:

Հիշեցնենք, որ Սամվել Մկրտչյանը ձերբակալվել էր օգոստոսի 31-ին: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 38-314-րդ (պաշտոնեական կեղծիք) հոդվածների շրջանակում:

Երևանում հնչած կրակոցների գործով 21 և 54-ամյա տղամարդիկ են ձերբակալվել

Ի դեպ, Մկրտչյանը մեկ տարի էլ չպաշտոնավարեց որպես «Նուբարաշեն» ՔԿՀ պետ. նա աշխատանքի էր անցել նախորդ տարվա ամռանը և աշխատանքից ազատվել այս տարի` ձմռան վերջին։

«Նուբարաշեն» ՔԿՀ–ն մարտից նոր պետ ունի` Գերասիմ Գևորգյանն է փոխարինել Մկրտչյանին։