Ծառուկյանները «թագավորական» հարսանիքի են պատրաստվում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթի տեղեկություններով՝ մի քանի շաբաթ է՝ ընտանիքին պատկանող ռեստորանային համալիրը կարգի է բերվում, «Փարավոնում» բուռն նախապատրաստական աշխատանքներ են ընթանում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի - Sputnik. «Քաղաքական ակտիվությանը զուգահեռ, ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի ընտանիքում նաեւ հարսանիքի են պատրաստվում։ Տեղեկությունը հայտնում է «Հրապարակ» օրաթերթը: Ինչպես հայտնի է, Ծառուկյանի ավագ որդին՝ Նվերը, նշանվել է անցած ամառ։

Տավուշի Մովսես գյուղում հարսանիք է եղել. մարդիկ վերադառնում են բնականոն կյանքի

«Արտակարգ դրության ռեժիմը հանելուն պես կնշանակեն հարսանիքի օրը։ Մի քանի շաբաթ է՝ արդեն ընտանիքին պատկանող ռեստորանային համալիրն է կարգի բերվում, «Փարավոնում» բուռն նախապատրաստական աշխատանքներ են ընթանում, սրահի դիզայնն է փոխվում, ամեն ինչ անելու են, որ «թագավորական» հարսանիք ստացվի։ Հարսնացուն՝ Արփին, հայտնի ընտանիքից չէ»»,- գրում է թերթը:

Ծառուկյանի որդին՝ Նվեր Ծառուկյանը, սպանության գործով վկա է։

2020 թվականի հուլիսի 24-ին ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ Նվեր Ծառուկյանը, հարցաքննվել է «Պարտեզ» ռեստորանի մոտ 2019-ի հունվարին տեղի ունեցած միջադեպի գործով՝ վկայի կարգավիճակում:

Հարսանի՞ք, թե՞ բաժանում. ինչպես է համավարակը ազդել ամուսնությունների վրա

Նշենք, որ Նվեր Ծառուկյանը հարցաքննության էր հրավիրվել հունիսին, սակայն նա կորոնավիրուսով էր վարակվել, և վերջինիս փաստաբանը գրությամբ տեղեկացրել էր, որ առողջական խնդիրների պատճառով չի կարող ներկայանալ։

2019 թվականի հունվարի 29-ին, ժամը 01:30-ի սահմանում ԱԺ նախկին պատգամավոր, «Շշի Մելո» մականունով Մելիք Մանուկյանին պատկանող «Պարտեզ» ռեստորանային համալիրում զինված միջադեպի հետևանքով վնասվածք էին ստացել 8 անձ։ Նրանցից մեկը՝ Աբովյան քաղաքի բնակիչ, 30-ամյա Արտաշես Գևորգյանը, ստացած մարմնական վնասվածքների հետևանքով մահացել էր։

Դիմակով հարսնացու, անկոստյում փեսացու, օնլայն հյուրեր. «կորոնավիրուսային» հարսանիքները
Դեպքի մասնակիցներից Ջիվան Հարությունյանը 13 օր անց դարձել էր միջադեպի երկրորդ զոհը։

Աշխարհի ամենաերիտասարդ վարչապետն ամուսնացել է ֆուտբոլիստի հետ. լուսանկար

Հիշեցնենք`ԱԱԾ-ն հունիսի 14-ին խուզարկություն իրականացրեց Գագիկ Ծառուկյանի առանձնատանը: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրա դեմ 3 քրեական գործ է հարուցվել ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, ընտրակաշառք բաժանելու և հողատարածքների օտարման փաստերով։

Հունիսի 30-ին պարզվեց, որ Ծառուկյանը կորոնավիրուսով է վարակվել։ Վերջին դատական նիստերին նա չի ներկայացել։