Աշխարհում COVID-19-ի հաստատված դեպքերի թիվը հատել է 25,9 միլիոնը․ նոր տվյալներ

Կորոնավիրուսի տարածվածության ցուցանիշներով առաջատար եռյակն անփոփոխ է՝ ԱՄՆ, Բրազիլիա ու Հնդկաստան։ Հայաստանը ցանկում զբաղեցնում է 57-րդ տեղը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի — Sputnik. Աշխարհում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հատել է 25,9 մլն–ի շեմը։ Տեղեկությունը հայտնում է Worldometer համաշխարհային վիճակագրության կայքը։

Հայտնի է` երբ Ռուսաստանում կսկսեն կորոնավիրուսի դեմ առաջին պատվաստումները

Կորոնավիրուսի տարածվածության ցուցանիշներով առաջատար եռյակն անփոփոխ է՝ ԱՄՆ, Բրազիլիա ու Հնդկաստան։ Հայաստանը ցանկում զբաղեցնում է 57-րդ տեղը

Միացյալ Նահանգներում կորոնավիրուս հաստատվել է 6 257 571 մարդու մոտ։ Մահվան ելքով դեպքերի թիվը 188 900 է։

Երկրորդ տեղում է Բրազիլիան, որտեղ COVID-19 է ախտորոշվել 3 846 965 մարդու մոտ։ Մահվան ելքերը 120 498 –ն են։

Ռուսաստանը չորրորդ հորիզոնականում է։ Այստեղ կորոնավիրուսի հաստատված դեպքերը 1 000 048–ն են, մահերը` 17 299–ը։

Նոր ուստարին համավարակի պայմաններում․ ի՞նչ է սպասում Հայաստանի բնակիչներին

Առաջին տասնյակում են նաև Պերուն, Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Կոլումբիան, Մեքսիկան, Իսպանիան և Արգենտինա։

Չինաստանը, որտեղ կորոնավիրուսն առաջինն էր հայտնաբերվել, այժմ 35-րդ հորիզոնականում է։

ԱՀԿ-ն նոր հայտարարություն է արել. ի՞նչ է պետք անել աղետից խուսափելու համար

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել է համավարակ: Կազմակերպությունը բոլոր պետություններին կոչ է արել միավորվել վարակի դեմ պայքարում: