Արցախն էր այն կայծը, որից բռնկվեց ազատության բոցը. Արցախի և Հայաստանի նախագահների ուղերձը

Արցախի անկախության կարևորագույն պետական տոնը կերտել ենք միասին՝ ազգովի, համայն հայության ջանքերի համատեղման  շնորհիվ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի - Sputnik. 1991 թ․ սեպտեմբերը ճակատագրական ու բախտորոշ էր հայ իրականության մեջ․ սեպտեմբերի 2-ին անկախություն հռչակեց Արցախը, իսկ սեպտեմբերի 21-ին իր անկախության հանրաքվեն անցկացրեց Հայաստանը: Արցախի անկախության օրվա կապակցությամբ իր շնորհավորական ուղերձում ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

Рабочий визит премьер-министра Армении Никола Пашиняна в Карабах (18 сентября 2018).
Զիջումների սահմանն Արցախի անկախությունն է․ պաշտպանության նախկին նախարար

«Արցախն էր այն կայծը, որից բռնկվեց ազատության բոցը և տարածվեց հայկական աշխարհում։ Մեր ժողովուրդը ոտքի ելավ պաշտպանելու իր իրավունքները և իր արժանի տեղը գրավելու ժամանակակից ազգերի ընտանիքում։ Սա մեր իղձերի իրականացման և հնարավորությունների իրացման իսկապես պատմական ժամանակաշրջան էր, որի կարևորությունը շատ լավ էինք գիտակցում ինչպես Արցախում, այնպես էլ Հայաստանում»,– նշել է Սարգսյանը։

Նրա խոսքով` այսօր՝ 29 տարի անց, Արցախը կայացած պետական միավոր է՝ շնորհիվ այն պայքարի, որը մղվում է համահայկական ուժերով, շնորհիվ այն հաղթանակի, որը կերտվեց Արցախի, Հայաստանի ու Սփյուռքի միասնությամբ։

Նախագահը նշել է` Արցախը համազգային կամքի փորձաքարն էր, այսօր էլ այն շարունակում է մնալ մեր միասնության առանցքը։ Որպես ժողովուրդ՝ հայերիս համար յուրաքանչյուր ձեռքբերում Արցախում մի քար է մեծ հայկական աշխարհի վերականգնվող պատին։ Ըստ Սարգսյանի` Արցախի լիակատար ազատության, մեր ժողովրդի ոտնահարված իրավունքների վերականգնման պայքարը դեռ ավարտված չէ․ այն դեռ շարունակվում է։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նույնպես ուղերձ է հղել` ընդգծելով, որ այս կարևորագույն պետական տոնը մենք կերտել ենք միասին՝ ազգովի, համայն հայության ջանքերի համատեղման, մեր հայրենիքի, նախնիների հիշատակի և սերունդների ապագայի հանդեպ ունեցած մեծագույն պատասխանատվության շնորհիվ:

70-я сессия Генеральной Ассамблеи ООН
Նախարար. ՄԱԿ կանոնադրությունը և խորհրդային օրենքները թույլատրել են Արցախի անկախությունը

«Այսօր մեր ժողովուրդն այդ նվիրական երազանքի իրականացման ճանապարհին է: Համոզված եմ՝ այն մենք կանցնենք հաջողությամբ, որովհետև կառուցում, շենացնում ու պաշտպանում ենք մեր հայրենի հողը՝ ստեղծելով անհրաժեշտ պայմաններ մեր քաղաքացիների արժանավայել կյանքի համար: Մենք դա կանենք մեր և մեր զոհված ընկերների՝ մեր ժողովրդի հերոս զավակների փոխարեն: Դա բոլորիս սրբազան պարտքն է»,–ասել է Հարությունյանը:

Արցախի բարեփոխումները չեն վրիպում նաև միջազգային հանրության ուշադրությունից. Միրզոյան

Հիշեցնենք, որ 1991թ. սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ ԼՂԻՄ մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը: Ընդունվեց հռչակագիր ԼՂԻՄ և Շահումյանի շրջանի սահմաններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն հռչակելու մասին` հիմք ընդունելով 1990թ. ապրիլի 3-ի Խորհրդային Միության Գերագույն խորհրդի «Խորհրդային Միության կազմից միութենական հանրապետությունների դուրս գալու կարգի» մասին օրենքը: Այդ օրենքի առանցքը Խորհրդային Միության կազմից դուրս գալու հանրաքվեի գաղափարն էր: