ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի - Sputnik․ Ռուսաստանի Թաթարստանի Բուգուլմե քաղաքում բիզնեսմեն Եվգենի Դեդանինի սպանության կասկածանքով ձերբակալված Արայիկ Միրզոնյանը քննիչներին պատմել է, որ Դեդանինին սպանելով լուծել է ընկերոջ վրեժը։ Տեղեկությունը հաղորդում է Baza տելեգրամ ալիքը։
Պարզվում է, որ երկու տարի առաջ Եվգենի Դեդանինը սպանել է Միրզոնյանի մտերիմ ընկերոջը՝ Իվան Նետրոլոգովին։ Վերջինս ևս մեկ հոգու հետ փորձում էր թալանել գործարարի տունը, երբ Դեդանինը կրակել է նրանց վրա։ Դեդանինի հանդեպ քրեական գործ էր հարուցվել, սակայն գործը չէր հասել դատարան․քննիչները որոշել էին, որ նրա արարքն ինքնապաշտպանություն է։
Քննիչները պատրաստվում են հարցաքննել նաև Իվան Նետրոլոգովի կնոջը՝ հանգամանքները պարզելու համար։ Նշենք, որ ձերբակալված Արայիկ Միրզոնյանը 54 տարեկան է, Սամարա քաղաքի բնակիչ։
Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 1-ին․Միրզոնյանը 40-ամյա Դեդանինի գրասենյակի մոտ նրա կրծքավանդակի ուղղությամբ երեք կրակոց է արձակել։ Հարուցվել է քրեական գործ ՌԴ ՔՕ 105 հոդվածի հատկանիշներով՝ սպանություն։
Երևանի շենքերից մեկում գազի արտահոսքից հրդեհ է բռնկվել․ տուժածներ չկան