Ով ինչպես կհասնի Երևան. Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների ճանապարհային քարտեզը

Կորոնավիրուսի համավարակի պատճառով դադարեցված ֆուտբոլային մրցաշարերն աստիճանաբար վերսկսվում են: Առայժմ հանդիպումներն ընթանում են առանց երկրպագուների: Նույն կարգով էլ կկայանան ազգային հավաքականների առաջիկա հանդիպումները, որոնց կազմակերպումն այնքան էլ հեշտ գործ չէ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի - Sputnik. Կորնավիրուսի հետ կապված սահմանափակումները համարյա ամբողջ աշխարհում մեղմացվել են: Բայց դեռևս խնդիր կա ճանապարհորդելու հետ կապված, քանի որ ավիաընկերություններն առայժմ չվացուցակներ չեն հրապարակել: Իսկ նման պայմաններում ինչպե՞ս են Հայաստան ժամանելու արտասահմանից ազգային հավաքական հրավիրված 14 ֆուտբոլիստները:

Կապառոսի նորամուտը. ովքե՞ր կարող են խաղալ Հայաստանի ազգային հավաքականում

Հենրիխ Մխիթարյանի, Գևորգ Ղազարյանի Սարգիս Ադամյանի և յոթ նորեկների բացակայությունը ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի առաջնային խնդիրը կարող է լինել Ազգերի լիգայի մրցաշարի առաջիկա խաղերում: Սակայն Հայաստանում մյուս ֆուտբոլիստների ներկայությունն ապահովելն էլ հեշտ գործ չէ: Կանոնավոր չվերթերը դեպի Երևան առայժմ չեն վերականգնվել: Գործում են այսպես կոչված հատուկ չվերթներ, այն էլ` ոչ բոլոր ուղղություններով:

Այնուամենայնիվ, ՀՖՖ–ի համապատասխան բաժնի դժվարին ու ծավալուն աշխատանքի շնորհիվ արտասահմանում հանդես եկող և հավաքական հրավիրված բոլոր ֆուտբոլիստները կժամանեն Հայաստան, պարզապես տարբեր ճանապարհներով:

Ինչու Բերեզովսկուն չհաջողվեց իրագործել «Փյունիկի» հետ կապված ծրագրերը․ բացառիկ հարցազրույց

Ռուսաստանում հանդես եկող Վարազդատ Հարոյանը, Խորեն Բայրամյանը, Արշակ Կորյանը և Ալեքսանդր Կարապետյանը Հայաստանի մայրաքաղաք կժամանեն Մոսկվա- Երևան հատուկ չվերթով:

Ով ինչպես կհասնի Երևան. Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների ճանապարհային քարտեզը

Կամո Հովհաննիսյանը, Տիգրան Բարսեղյանը և Դավիթ Յուրչենկոն Ղազախստանի առաջնությունից Երևան ժամանելու համար ստիպված են լինելու նախ Դուբայ մեկնել: Իսկ ահա Արման Հովհաննիսյանը, որը հավաքին իր խաղընկերներից մեկ օր շուտ է ներկայանալու, Հայաստան կժամանի Մինսկ –Երևան չվերթով:

Ֆանտաստիկ մեկնարկ, ցավոտ հիասթափություն. ինչու է 33–ամյա «ոսկե տղան» հեռանում խաղադաշտից

Նույն Մինսկ – Երևան ուղևորությունն է սպասում նաև Գեղամ Ղադիմյանին: Բելառուսի մայրաքաղաքից Հայաստան են ժամանելու նաև Անդրե Կալիսիրը և Էդգար Բաբայանը, որոնք համապատասխանաբար հանդես են գալիս Շվեդիայի և Դանիայի առաջնություններում:

Հովհաննես Համբարձումյանը, որը հանդես է գալիս Կիպրոսում, Դուբայից տրանզիտով է ժամանելու Երևան: Իսկ ահա Սլովակիայի առաջնությունում իր ելույթները շարունակող Վահան Բիչախչյանը Երևան կհասնի Կիևից ժամանող հատուկ չվերթով: Եվ վերջապես ամենաերկար ճափորդությունը սպասում է Նորբերտո Բրիասկո Բալեկյանին, որին սպասում է Բուենոս Այրես-Փարիզ-Երևան ճանապարհը:

Մխիթարյանը փոխել է «Ռոմայի» դեմքը. ինչ է գրում միջազգային մամուլը հայ ֆուտբոլիստի մասին

Իհարկե շատ կարևոր է, որ ֆուտբոլիստներն ինչքան հնարավոր է` կարճ ճանապարհ անցնեն Երևան հասնելու համար, որպեսզի կարողանան արագ վերականգնվել: Բայց համավարակի պայմաններում բոլորի դեպքում չէ, որ հնարավոր է եղել կազմակերպել դա: Հուսանք, որ ճանապարհորդությունը չի խանգարի Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներին արդեն շաբաթ օրը Հյուսիսային Մակեդոնիայի հետ խաղում դրական արդյունքի հասնելուն: