Եվս 228 քաղաքացի Հայաստանից մեկնել են Ռուսաստան

Ռուսաստանի քաղաքացիներին վերադարձնելու գործընթացը շարունակվում է, հերթական խումբը ՌԴ է տեղափոխվել երկու չվերթով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sutnik. Եվս 228 քաղաքացի Ռուսաստան են վերադարձել։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը։

Նրանք օգոստոսի 31-ին ՌԴ են մեկնել Երևան-Վորոնեժ և Երևան-Մոսկվա չվերթերով։

Համալիր աշխատանքի շրջանակում Հայաստանից դուրս է բերվել ընդհանուր առմամբ 6679 մարդ։

Եկատերինբուրգ–Երևան չարտերային չվերթ կկայանա. դեսպանություն