Մոսկվայի քաղաքային դատարանը չի կարողացել ատենակալներ ընտրել Խաչատուրյան քույրերի համար

Երկու ավագ քույրերը՝ Անգելինան և Քրիստինան, մեղադրվում են մի խումբ անձանց կողմից նախնական պայմանավորվածությամբ հորը սպանելու համար, նրանց 8-20 տարի ազատազրկում է սպառնում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. Մոսկվայի քաղաքային դատարանը չի կարողացել երդվյալ ատենակալներ ընտրել, որոնք պետք է որոշում կայացնեն հոր սպանության համար մեղադրվող Խաչատուրյան քույրերից երկու ավագների գործով։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին է հայտնել փաստաբան Ալեքսեյ Լիպցերը։

«Էս կեղտերը, էս կեղտոտ շները». համացանցում նոր տեսանյութ է հայտնվել Խաչատուրյան ընտանիքից

Փակ ռեժիմով ընտրությունը պետք է տեղի ունենար այսօր, բայց չի կայացել, քանի որ տուժածները (սպանվածի ազգականները – խմբ․) վարակվել են կորոնավիրուսով և չեն կարող ներկայանալ դատարան։

Ատենակալներ ընտրելու հաջորդ փորձը դատարանը կանի հոկտեմբերի 5-ին։

Անգելինան և Քրիստինան մեղադրվում են մի խումբ անձանց կողմից նախնական պայմանավորվածությամբ հորը սպանելու համար, նրանց 8-20 տարի ազատազրկում է սպառնում։ Կրտսեր քրոջ՝ Մարիայի գործը քննում է Մոսկվայի Բուտիրսկի դատարանը, նրան բանտարկություն չի սպառնում, քանի որ հանցագործության պահին անմեղսունակ է եղել և պատասխանատու չի եղել իր գործողությունների համար։

Փոխարենը դատարանը կարող է նրան հարկադիր բուժման ուղարկել։

«Ազատություն, ազատություն»․ կայացել է Մարիա Խաչատուրյանի գործով դատական նիստը․ տեսանյութ

Հիշեցնենք` Միխայիլ Խաչատուրյանի աղմկահարույց սպանությունը տեղի էր ունեցել Մոսկվայում 2018 թվականի հուլիսի 27-ին։ 57-ամյա տղամարդու դիակը` վզի և կրծքավանդակի բազմաթիվ կտրած–ծակած վերքերով, հայտնաբերվել էր Մոսկվայում գտնվող տան շքամուտքում։ Դատարանը 2018թ–ի օգոստոսի 2-ին կալանավորել էր երեք քույրերին։ Սեպտեմբերի 27-ին Մոսկվայի Բասմանյան դատարանը հավանություն էր տվել Խաչատուրյան քույրերի կալանքը «որոշակի գործողությունների արգելքով» փոխարինելու միջնորդությանը։ Ավելի ուշ քույրերին ազատել էին նաև էլեկտրոնային թևնոցներից։

Քննությունը պարզել է, որ հայրը ծաղրել է աղջիկներին և բռնություն գործադրել նրանց նկատմամբ, սակայն պահպանել է ամենախիստ որակավորումը՝ նշված փաստերը գնահատելով միայն որպես մեղմացուցիչ հանգամանք: Գլխավոր դատախազությունը սկզբում չի համաձայնել նման որոշման հետ՝ պահանջելով մեղադրանքը վերաորակել որպես ինքնապաշտպանություն, սակայն երկրորդ փորձից, այնուամենայնիվ, հաստատել է մեղադրական եզրակացությունը: