Ամառը գնում է, արևը` մնում. եղանակի տեսություն

Հիդրոօդերևութաբանների կանխատեսումների համաձայն` օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի– Sputnik.Հայաստանի Հանրապետության տարածքում ամռան  վերջին օրը, ինչպես նաև սեպտեմբերի 1-4-ը, սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության` օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով:

Ամառը գնում է, արևը` մնում. եղանակի տեսություն

Երևան քաղաքում նույնպես այսօր և սեպտեմբերի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմմաստիճանն այսօր ցերեկային ժամերին կհասնի +35–ի։ Երեկոյան սպաասվում է 28–30 աստիճան տաքություն։

Ինչ ուտել նիհարելու համար․ դիետիկ նախաճաշի 5 բաղադրատոմս