ԱՀԿ-ն նոր հայտարարություն է արել. ի՞նչ է պետք անել աղետից խուսափելու համար

Կազմակերպության գլխավոր քարտուղարը կարծում է, որ սահմանները բացելուց առաջ երկրները պետք է առնվազն չորս կարևոր քայլ անեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կողմ է, որ երկրները բացեն սահմանները, բայց աղետից խուսափելու համար հորդորում է հետևել անվտանգության կանոններին։

Երեք բժշկական կենտրոններում կփակվեն կորոնավիրուսային բաժանմունքները. ԱՆ

«Մենք ուզում ենք տեսնել՝ ինչպես են երեխաները դպրոց գնում, մարդիկ էլ իրենց աշխատավայր վերադառնում։ Բայց մենք ուզում ենք տեսնել՝ ինչպես է այդ ամենն անվտանգ տեղի ունենում։ Որքան շատ են երկրները վերահսկում վարակը, այնքան շուտ կարող են չեղարկել կարանտինային միջոցները։ Առանց վերահսկողության բացվելն աղետի բաղադրատոմս է»,– լրագրողների հետ զրույցում ասել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը։

Նրա խոսքով՝ կյանքի բնականոն հուն վերադառանալուց առաջ պետությունները պետք է առնվազն չորս հիմնական քայլ ձեռնարկեն։

Հայտնի է` երբ կմեկնարկեն կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի խոշոր մատակարարումները

Առաջին` սահմանափակեն վարակի փոխանցումը մարդանց մեծ խմբերի միջև։ Վարակման այդպիսի դեպքերը գրանցվում են միջոցառումների ժամանակ, այդ թվում՝ գիշերային ակումբներում, մարզադաշտերում, կրոնական խոշոր հավաքների ժամանակ։

Երկրորդ՝ պետք է պաշտպանեն վարակի համար առավելագույն խոցելի խմբերին՝ մահացությունը կրճատելու համար։

Գիտնականները կորոնավիրուսը կանխող վիտամին են հայտնաբերել

Երրորդ՝ յուրաքանչյուր մարդ պետք է իր ներդրումն ունենա հասարակության անվտանգության ապահովման հարցում` դիմակ դնի, հեռավորություն պահպանի ու լվանա ձեռքերը։ Չորրորդ՝ իշխանությունը պետք է քայլեր ձեռնարկի վարակակիրների բացահայտման, մեկուսացման, թեստավորման ու բուժման, նաև շփումներին հետևելու ուղղությամբ։

31 նոր դեպք` մեկ օրում. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 43 781