Ողբերգական վթար Գյումրիում. մեքենան այրվել է, 24-ամյա վարորդը` տեղում մահացել

Գյումրիում տեղի ունեցած ՃՏՊ–ից հետո 1996-ին ծնված տղայի դին փրկրարարները դուրս են բերել այրված ավտոմեքենայի միջից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի - Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ կեսգիշերին Գյումրիում տեղի է ունեցել ՃՏՊ, որի հետևանքով մեկ մարդ է մահացել։

Վթարի է ենթարկվել Ապարանի հոգևոր հովիվը. նա հոսպիտալացվել է

«Օգոստոսի 31-ին, ժամը 02։39-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակացու և Գերցենի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ։ Դեպքի վայր է մեկնել Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Պարզվել է, որ «Mercedes C» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Միշա Մ., ծնված 1996 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել մայթի եզրաքարերին, ծառերին, այնուհետև շրջվել ու բռնկվել: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:58-ին, մարվել՝ 03:00-ին:

Դժբախտ պատահար Երևանում. մեքենան վթարի է ենթարկվել, երբ վարորդը փորձել է օգնել ուղևորին

Փրկարարներն այրված ավտոմեքենայից դուրս հայտնաբերել են վարորդի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։