Վթար Թալին-Մաստարա ավտոճանապարհին. տուժածի վիճակը ծանր է

«Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել մոտ 80 մետր խորությամբ ձորը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի - Sputnik. Թալին-Մաստարա ավտոճանապարհին գիշերը վթար է եղել. կա տուժած։ Տեղեկությունը հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Սարսափելի վթար Վրաստանում. 17 մարդ մահացել է, կան վիրավորներ

Ահազանգը Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացել են օգոստոսի 30-ին, ժամը 00:14-ին։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

«Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 84-րդ կմ-ին «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը (մոտ 80 մետր)»,–նշված է հաղորդագրության մեջ:

Փրկարարները տուժածին պատգարակով դուրս են բերել ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Քաղաքացին հոսպիտալացվել է Թալինի ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Աղջկան գրկել և մեքենա վարել․ ինչ է հուշում ֆիննական փորձը, կամ ինչպես խուսափել վթարներից