Կորոնավիրուսի թվերն աշխարհում. «հակավարկանիշի» որ հորիզոնականում է Հայաստանը

ԱՄՆ–ն, Բրազիլիան և Հնդկաստանը դեռ շարունակում են առաջատար մնալ կորոնավիրուսի տարածման ցուցանիշներով։ Չինաստանը, որտեղ անցած տարի առաջինը բռնկվեց COVID-19–ը, այժմ արդեն 35-րդ հորիզոնականում է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik. Աշխարհում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հատել է 25.1 մլն–ի շեմը։ Տեղեկությունը հայտնում է Worldometer համաշխարհային վիճակագրության կայքը։

Օգոստոսի 30-ի դրությամբ՝ աշխարհում կորոնավիրուս է հաստատվել 25 170 274 մարդու մոտ։ Համավարակի զոհ են դարձել 846 792–ը, առողջացել` 17 510 096–ը։

Չինացի հաքերները թիրախավորել են Նուբար Աֆեյանի ընկերության COVID-19–ի դեմ պատվաստանյութը

Վարակի տարածման ցուցանիշներով առաջին եռյակում են ԱՄՆ–ն, Բրազիլիան և Հնդկաստանը։

Միացյալ Նահանգներում կորոնավիրուս հաստատվել է 6 139 078 մարդու մոտ։ Մահվան ելքով դեպքերի թիվը 186 855 է։

Երկրորդ տեղում է Բրազիլիան, որտեղ COVID-19 է ախտորոշվել 3 846 965 մարդու մոտ։ Մահվան ելքերը 120 498 –ն են։

Հնդկաստանը 3-րդ հորիզոնականում է՝ 3 542 733 վարակակիրներով։ COVID-19–ի բարդացումներից այսերկրում մահացել է 63 657 մարդ։

Ռուսաստանը չորրորդ հորիզոնականում է։ Այստեղ կորոնավիրուսի հաստատված դեպքերը 985 346–ն են, մահերը` 17 025 –ը։

Հայտնի են կորոնավիրուսի դեմ չինական պատվաստանյութի փորձարկման արդյունքները

Առաջին տասնյակում են նաև Պերուն, Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Կոլումբիան, Մեքսիկան, Իսպանիան և Չիլին։
Չինաստանը, որտեղ կորոնավիրուսն առաջինն էր հայտնաբերվել, այժմ 35-րդ հորիզոնականում է։

Հայաստանն այդ «հակավարկանիշում» զբաղեցնում է 57-րդ տեղը։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել է համավարակ: Կազմակերպությունը բոլոր պետություններին կոչ է արել միավորվել վարակի դեմ պայքարում: