Արցախում կորոնավիրուսով վարակվելու նոր դեպքեր են արձանագրվել. մանրամասներ

Վարակակիրներից 4-ը Ստեփանակերտ քաղաքից են, իսկ 2 դեպք հայտնաբերվել է սահմանային անցակետում իրականացված ՊՇՌ հետազոտության արդյունքում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik. Արցախի Հանրապետությունում մի քանի օրվա ընդմիջումից հետո կրկին կորոնավիրուսով վարակման նոր դեպքեր են հաստատվել։ Ահ տեղեկատվական շտաբը, հղում անելով ԱՀ առողջապահության նախարարությանը, տեղեկացնում է, որ COVID-19 է հաստատվել 6 քաղաքացու մոտ:

124 նոր դեպք` մեկ օրում. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 43 750

«Վարակակիրներից 4-ը Ստեփանակերտ քաղաքից են, որոնցից 2-ը` նախկինում հաստատված օջախի կոնտակտավորներ, մյուս 2-ի մոտ վարակը հաստատվել է բուժհասատատություն դիմելիության ժամամանակ իրականացված հետազոտության ընթացքում, իսկ 2 դեպք էլ հայտնաբերվել է սահմանային անցակետում իրականացված ՊՇՌ հետազոտության արդյունքում: Վարակակիրները Բերձոր ու Մարտունի քաղաքից են»,- նշված է տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ:

Միաժամանակ, շտաբից տեղեկացնում են, որ Արցախում 10 քաղաքացի հաղթահարել է կորոնավիրուսը։

Նշենք, որ օգոստոսի 30-ի դրությամբ՝ կորոնավիրուս է հաստատվել 287 մարդու մոտ, որից 262-ն արդեն առողջացել են։ Փաստացի բուժում է ստանում 23, ընդհանուր մեկուսացված է 50 քաղաքացի:

Կորոնավիրուսի ախտորոշմամն նպատակով կատարվել է 10 139 փորձանմուշի հետազոտություն:

Կորոնավիրուսի թվերն աշխարհում. «հակավարկանիշի» որ հորիզոնականում է Հայաստանը