ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik. Այսօր ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևնում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ժամը 03:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 35-ամյա Սարգիս Ն.-ն իր վարած Renault Logan մակնիշի ավտոմեքենայով Արտաշատի խճուղու օղակաձև խաչմերուկի մոտ բախվել է ճանապարհի բաժանարար բետոնե պատնեշին:
Վթարի հետևանքով ուղևորը՝ Արարատի մարզի 38-ամյա բնակիչ Հակոբ Ա.-ն մահացել է։ Դեպքի վայր ժամանած ոստիկանները պարզել են, որ ավտոմեքենան շահագործվում էր որպես «Յանդեքս տաքսի»։
Կայքի տեղեկություններով՝ իրավապահների հետ զրույցում վարորդն ասել է, որ պատվերն իրականացնելիս ուղևորի ինքնազգացությունը վատացել է։ Ինքը փորձել է նրան օգնություն ցուցաբերել, ինչից հետո բախվել է բետոնե պատնեշին։
Ողբերգական ավտովթար Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին. երիտասարդ տղա է մահացել
Փաստի առթիվ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հարուցվել է քրեական գործ: