ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik. Վանաձոր-Նոյեմբերյան ավտոճանապարհը անորոշ ժամանակով փակ է լինելու բեռնատարների համար: Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ պատճառն իրականացվող ճանապարհաշինարարական աշխատանքներն են։
«Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկության համաձայն՝ արտակարգ դրությամբ պայմանավորված, Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար»,- նշված է հաղորդագրության մեջ։
ՀՀ ԱԻՆ-ը, հղում անելով Արտաքին գործերի նախարարությանը, հայտնում է, որ շարունակում է ուժի մեջ լինել օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը։ Այս արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:
Փրկարարները պարանների օգնությամբ 4 քաղաքացու են իջեցրել Արագած լեռան մոտակայքից