Փրկարարները պարանների օգնությամբ 4 քաղաքացու են իջեցրել Արագած լեռան մոտակայքից

Քաղաքացիները չեն կարողացել ինքնուրույն իջնել դժվարամատչելիության ճանապարհի պատճառով և օգնության կարիք է առաջացել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik. Փրկարարները հատուկ պարանների օգնությամբ չորս քաղաքացիների են իջեցրել Գեղարոտ գյուղի ջրվեժից Արագած լեռ տանող դժվարամատչելի հատվածից։ ԱԻՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ այսօր առավոտյան՝ ժամը 09:44-ին, Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ նշված հատվածում ճանապարհի դժվարամատչելիության պատճառով քաղաքացիները չեն կարողանում ինքնուրույն իջնել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

«Արգել ՀԷԿ-ի» ջրավազանից փրկարարները դուրս են բերել 68-ամյա կնոջ դին

«Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Փրկարարները դժվարամատչելի հատվածից անվտանգ տարածք են իջեցրել 29-ամյա Հրանտ Վ․-ին, 36-ամյա Մերի Ն․-ին և Աղասի Ք․-ին, 42-ամյա Եղիշե Ք․-ին։

Դաստակերտում 5 օր որոնվող կնոջը հայտնաբերել են կախված. նա խնամքին 5 երեխա ուներ