Մահվան ևս 3 դեպք. ՀՀ–ում կորոնավիրուսի զոհ դարձածներից ամենաերիտասարդը 63 տարեկան է

Վերջին մեկ օրում կորոնովիրուսը 3 մարդու կյանք է խլել, կորոնավիրոսով վարակված, բայց այլ հիվանդության պատճառով մահանալու դեպք չի գրանցվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik.Հայաստանում կորոնավիրուսով վարակվածներից 3-ը մահացել են։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

«Պացիենտները եղել են 80 (կին), 63 (տղամարդ) և 64 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ»,– նշված է հաղորդագրության մեջ։

ՀՀ–ում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 43626–ի, համավարակի ընթացքում արդեն 872 մարդ է մահացել։