Արամ MP3–ն բժիշկ է «դարձել», Մկրտիչ Արզումանյանը` զինվոր. նոր տեսահոլովակ կարևորի մասին

Արամեի, Միհրան Ծառուկյանի, Արաբո Իսպիրյանի, Արամ MP3–ի, Արսեն Սաֆարյանի ու Մկրտիչ Արզումանյանի մասնակցությամբ նոր տեսահոլովակն արդեն պատրաստ է։
Sputnik

Հայկական շոու բիզնեսի ճանաչված աստղերի մասնակցությամբ տեսահոլովակ է նկարահանվել։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«Շուտով` նոր տեսահոլովակ կարևորի մասին։ Կատարում են Արամեն, Միհրան Ծառուկյանը, Արաբո Իսպիրյանը, Արամ MP3–ն, Արսեն Սաֆարյանը, Մկրտիչ Արզումանյանը»,–գրել է նա։

Նախագծի հեղինակը Գևորգ Ալթունյանն է։ Խոսքերը և երաժշտությունը գրել է Րաֆֆի Ալթունյանը։