Սյունիքում և Արցախում գիշերային ժամերին սպասվում են տեղումներ. եղանակի տեսություն

Ցերեկային ժամերին ամենաբարձր ջերմաստիճանը կգրանցվի Երևանում, Վայոց Ձորի նախալեռներում և Արմավիրի մարզում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի - Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ Հայաստանում օգոստոսի 29-31-ը, սեպտեմբերի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին կլինի հարավարևմտյան՝ 3-8 մ/վ:

Սյունիքում և Արցախում գիշերային ժամերին սպասվում են տեղումներ. եղանակի տեսություն

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով:

Երևանում այսօր ցերեկային ժամերին կգրանցվի +33-ից +35, երեկոյան՝ +26-ից +28 աստիճան:

Ինչպես են վերականգնվում սահմանապահ գյուղերը. Փաշինյանը նոր տեսանյութ է հրապարակել