«Չեմ ուզում և չեմ կարող հավատալ». մահացել է Արամ Մայիլյանը

Գերագույն խորհրդի պատգամավորի մահվան մասին հայտնել է կինը` նշելով, որ մահացել է իր հենարանն ու ընկերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. 66 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր Արամ Մայիլյանը։ Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնել է նրա կինը` Նարինե Մկրտչյանը։

«Խոր ցավով ու կսկիծով հայտնում եմ, որ ամուսինս՝ Արամ Մայիլյանը, իմ հենարանը, իմ ընկերը, այսօր երեկոյան հանկարծամահ եղավ: Չեմ ուզում և չեմ կարող հավատալ»,– գրել է նա ինը ժամ առաջ:

Նշենք, որ Արամ Մայիլյանը ծնվել էր 1954 թ. փետրվարի 6-ին: Ավարտել էր Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը՝ էլեկտրոնային տեխնիկայի ինժեների որակավորմամբ: Ֆիզմաթ գիտությունների թեկնածու էր: Աշխատել է Երևանի պետական համալսարանի կիսահաղորդիչ նյութերի և սարքերի ԳՀ լաբորատորիայում որպես գիտաշխատող: Ընտրվել է Հայաստանի Հանրապետության ԳԽ արտաքին հարաբերությունների հարցերի մշտական հանձնաժողովի քարտուղար: Եղել է «Ազգային առաջադիմություն» պատգամավորական խմբի անդամ:

Բեյրութի պայթյունից հետո 24 օր մահվան դեմ կռիվ տված հայուհին մահացել է