Նիկոլ Փաշինյանն իր խորհրդականին ազատել է պաշտոնից

ՀՀ վարչապետի խորհրդականն աշխատում էր հասարակական հիմունքներով, և ավելի վաղ նա արդեն գրել էր, թե ինչու է ազատվում պաշտոնից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. Արտակ Գասպարյանն ազատվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդականի պաշտոնից: Փաշինյանի որոշումը հրապարակվել է կառավարության կայքում։

ՀՀ–ում ևս մեկ պաշտոնյա է հրաժարվել պաշտոնից. նա շնորհակալ է Փաշինյանին ու նախարարներին

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով` Արտակ Գասպարյանին ազատել վարչապետի հասարակական հիմունքներով խորհրդականի պաշտոնից»,– նշված է որոշման մեջ։

Փաշինյանը փաստաթուղթը ստորագրել է այսօր` օգոստոսի 28-ին։

Հիշեցնենք` Արտակ Գասպարյանը վարչապետի խորհրդական էր նշանակվել 2019 թ. փետրվարի 26-ին։

Օգոստոսի 14-ին նա Facebook–ում գրել էր, որ ազատվել է պաշտոնից։ «Այնտեղ, որտեղ ես կարող էի օգտակար լինել, այժմ ամբողջությամբ կորցրել է իր ակտուալությունը: Եվ փառք Աստծո. նշանակում է ամեն բան ընթանում է, ինչպես պետք է: Ես երբեք չեմ ձգտել քաղաքական կարիերայի: Ինչպես որ հավատում էի Փաշինյանին ճանապարհի սկզբում, այնպես էլ հավատում եմ այժմ»,– նշել էր նա։

Ըստ մամուլի հրապարակումների՝ Գասպարյանը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի ընկերն է։