Շոգ օրեր են գալիս. եղանակի տեսություն

Օդերևութաբանների կանխատեսումներով` օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով:
Sputnik

Երևան, 27 օգոստոսի – Sputnik.Հայաստանի Հանրապետության տարածքում oգոստոսի 27-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Օդի ջերմաստիճանը օգոստոսի 27-29-ը աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով:

Շոգ օրեր են գալիս. եղանակի տեսություն

Երևան քաղաքում նույնպես օգոստոսի 27-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանն այսօր ցերեկային ժամերին կհասնի +31–ի, երեկոյան կլինի +24–ից +26 աստիճան տաքություն։ 

Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմում, երբ ձմերուկ ենք ուտում