Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի արդյունավետությունն ապացուցված է. Պուտինը` դստեր մասին

Ռուսաստանցի մասնագետները համոզված են, որ պատվաստանյութը նոր վիրուսի նկատմամբ կայուն դիմադրողականություն է ձևավորում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի արդյունավետությունը լիովին ապացուցված է։

Քանի՞ երկիր է ցանկանում ձեռք բերել ռուսական պատվաստանյութը

Նա նշել է, որ Ռուսաստանի ութ շրջանների բնակչության ավելի քան 25 տոկոսի մոտ վիրուսի հանդեպ դիմադրողականություն է ձևավորվել:

Ռուսական «Սպուտնիկ-V» պատվաստանյութն աշխարհում առաջին պաշտոնապես գրանցված դեղամիջոցն է կորոնավիրուսի դեմ։

Պուտինի խոսքով՝ դեղամիջոցի գրանցումը միանգամայն հիմնավորված է եղել, քանի որ այն անցել էր նախակլինիկական և կլինիկական փորձարկումները:

Հայտնի է առաջին երկիրը, որը պատրաստ է ձեռք բերել կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութը

«Մենք նախակլինիկական և կլինիկական փորձարկումներ անցկացրինք կենդանիների ու կամավորների վրա։ Եվ այսօր մեր մասնագետների համար միանգամայն ակնհայտ է, որ այդ պատվաստանյութը կայուն դիմադրողականություն է ձևավորում»,-ասել է նա։

Նախագահի դուստրերից մեկը փորձարկել է պատվաստանյութը և արդեն իրեն լավ է զգում։ Սկզբում նա բարձր ջերմություն է ունեցել, բայց դա եղել է դեղամիջոցի սպասվող կողմնակի ազդեցությունների շրջանակում։

«Նա մեծ թվով մարդկանց հետ է շփվում և նորմալ աշխատելու համար պետք է, որ իրեն պաշտպանված զգա»,-պարզաբանել է Պուտինը։

Ռուսաստանում մշակման փուլում է ևս մեկ պատվաստանյութ, որը պետք է պատրաստ լինի սեպտեմբերին։

«Համոզված եմ, որ մասնագետները հրաշալի դեղամիջոց կստանան, որը կօգնի մարդկանց»,-ասել է ՌԴ նախագահը։

Անգամ նոր վարակակիրների ի հայտ գալու դեպքում երկրում բավականաչափ մահճակալներ ու բավականաչափ դեղեր կան բոլոր հիվանդներին ապահովելու համար։

Ինչ ազդեցություն և հետևանք է թողնում  COVID-19-ի դեմ ռուսական պատվաստանյութը

«Մեր մասնագետներն արդեն հասկանում են, թե ինչ և ինչպես պետք է անեն, որ հիվանդությունը հնարավորինս մեղմ ընթանա՝ առանց լուրջ հետևանքների։ Ձեռք բերված գիտելիքների այս ամբողջ հավաքածուն մենք անկասկած հետագայում կօգտագործենք»,-եզրափակել է Պուտինը։

Հիշեցնենք, որ «Սպուտնիկ-V» պատվաստանյութը մշակել է ՌԴ ԱՆ Գամալեայի անվան համաճարակաբանության և միկրոկենսաբանության գիտահետազոտական կենտրոնը։

Թրամփին պատմել են ռուսական պատվաստանյութի մասին

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել է համավարակ: Կազմակերպությունը բոլոր պետություններին կոչ է արել միավորվել վարակի դեմ պայքարում:

Համաշխարհային վիճակագրությունների Worldometer կայքի տվյալներով՝ օգոստոսի 27-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվելու հաստատված դեպքերի թիվը հասել է 24,3 միլիոնի։ Համավարակի զոհ է դարձել ավելի քան 830 հազար մարդ։

Մրցավազքը 6 երկիր է գլխավորում. հայ պրոֆեսորը` կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի մասին