«Կառուցենք Հայաստանը նորովի». Փաշինյանը նոր տեսանյութ է հրապարակել 2 մարզի մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակած տեսանյութն այս անգամ Լոռու և Շիրակի մարզերում կատարվող աշխատանքների մասին է։
Sputnik

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում նոր տեսանյութ է հրապարակել «Կառուցենք Հայաստանը նորովի» շարքից։ Այս անգամ վարչապետը ներկայացրել է Լոռու և Շիրակի մարզերում կատարվող աշխատանքները։

Կառուցենք Հայաստանը նորովի. կորոնավիրուսը չի խանգարում շինարարական աշխատանքներին

Ստեփանավանում կառուցվում է համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոն։

Դրանից բացի վերակառուցվում է Սուրբ Մարիամ մանկապարտեզը, որը նախատեսված է 75 երեխայի համար, սակայն վերակառուցումից հետո այդ թիվը կարող է ավելանալ։

Ծրագիրն իրագործելու համար ներդրվել է 171 մլն 188 հազար դրամ, որի 20 մլն 594 հազարը համայնքի ներդրումն է, մնացած մասը տրամադրվել է Համաշխարհային բանկի միջոցներից։

«Վերջին անգամ 1980-90-ական թվականներին են նորոգվել». Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Ստեփանավանում նաև հիմնանորոգվում են 5,6 կմ ընդհանուր երկարությամբ 17 երկրորդական փողոցներ։ Ծրագրի արժեքը 965 մլն 781 հազար դրամ է, որի 55 տոկոսը տրամադրում է ՀՀ կառավարությունը, իսկ 45 տոկոսը համայնքի ներդրումն է։

Մեծածավալ շինարարական աշխատանքներ են կատարվում նաև Շիրակի մարզի Գյումրի քաղաքում։

Սպիտակ-Գյումրի-Թուրքիայի սահման ավտոճանապարհը նորոգվում է