Սիրիայի հյուսիս-արևելքում ամերիկացիների ու ռուսաստանցիների միջև տեղի ունեցած միջադեպը, որի հետևանքով ԱՄՆ-ի մի քանի զինվորականներ են տուժել, նկարահանվել է: Տեսագրությունը հրապարակվել Է YouTube-ի RusVesna ալիքում։
Իրանի դեմ պատժամիջոցներ․ ԱՄՆ-ն կկարողանա՞ հասնել ուզածին
Ավելի վաղ Միացյալ Նահանգների Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչը ռուս զինվորականներին մեղադրել էր Սիրիայում հակամարտությունների կանխարգելման կանոնները խախտելու մեջ: Նրա խոսքով ՝ ռուսական ավտոմեքենան մխրճվել Է կոալիցիայի զրահապատ մեքենայի մեջ, ինչի հետևանքով տուժել են անձնակազմի մի քանի անդամներ:
Կիբեռհարձակումների 75%-ն ԱՄՆ-ից է իրականացվում․ ՌԴ անվտանգության խորհուրդ
Ռուսաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովն էլ հայտարարել է, որ միջազգային կոալիցիան նախապես զգուշացրել էր ռուսական շարասյան անցնելու մասին։ Բացի այդ, ամերիկացի զինծառայողներն իրենք են փորձել արգելափակել ռուսական պարեկային ծառայությանը։
«Արդեն շտաբներ են տեղակայում»․ ի՞նչ է ԱՄՆ-ի բանակը պատրաստում Եվրոպայի արևելքում