Ողբերգական ավտովթար Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին. երիտասարդ տղա է մահացել

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik. Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել, կա մեկ զոհ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

Ինչ տեսք ունի Վրաստանում միկրոավտոբուսի սարսափելի վթարի վայրը․ տեսանյութ

Ահազանգը Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացել են օգոստոսի 26-ին, ժամը 21։29-ին։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

«Պարզվել է, որ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 21-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ 21-09» (վարորդ՝ Ռաֆիկ Խ․, ծնված 1997 թ․) և «Mercedes» (վարորդ՝ Ռուդիկ Ե․ ծնված 1957 թ․) մակնիշների ավտոմեքենաները, այնուհետև «ՎԱԶ 21-09» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել․ Ռաֆիկ Խ․-ն տեղում մահացել է»,–նշված է հաղորդագրության մեջ։

Փրկարարները Ռաֆիկ Խ․-ի դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, հոսանքազրկել ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

Ինչպես խուսափել վթարների դեպքում հնարավոր զոհերից. Արսեն Թորոսյանն առաջարկներ ներկայացրեց