Կապառոսի նորամուտը. ովքե՞ր կարող են խաղալ Հայաստանի ազգային հավաքականում

Испанский тренер Севильи Хоакин Капаррос во время футбольного матча испанской лиги между RCD Espanyol и Sevilla FC (17 марта 2019). Корнелья-де-Льобрегат
Ինչպիսի՞ կազմով կարող է խաղալ նոր մարզիչը, ովքե՞ր կհրավիրվեն մեր հավաքական։ Այս և այլ հարցերի պատասխաններն է փորձել կանխատեսել Sputnik Արմենիայի մարզական մեկնաբան Խաչիկ Չախոյանը։
Sputnik

Սեպտեմբերի 5-ին Հայաստանի ազգային հավաքականն իր առաջին պաշտոնական խաղն է անցկացնելու Խոակին Կապառոսի գլխավորությամբ: Ազգերի լիգայի մրցաշարում մեր ընտրանին սեփական հարկի տակ հանդես կգա նաև դրանից երեք օր անց՝ սեպտեմբերի 8-ին:

Денис Джоркаефф
Հայկական ֆուտբոլն ու Ջորկաեֆը. կորոնավիրուսը նահանջելուն պես նա «հարձակողական գիծ կմտնի»

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը բնականաբար հիմնականում հենվելու է մեր հավաքականի կորիզը հանդիսացող մի շարք ֆուտբոլիստների վրա, բայց արդեն գիտենք, որ ընտրանու կազմում կարող են լինել ֆուտբոլիստներ, որոնք իրենց նորամուտը կնշեն հավաքականի կազմում:

Իսպանացի Խոակին Կապառոսը բավականին ժամանակ ուներ Հայաստանի հավաքականի հավանական թեկնածուների խաղին հետևելու համար: Բայց թե ինչ ընտրություն է կատարել մարզիչը, դեռևս հայտնի չէ: Դարպասապահի դիրքում մեծ ընտրության հնարավորություն կարծես թե չկա:

Ինչու Բերեզովսկուն չհաջողվեց իրագործել «Փյունիկի» հետ կապված ծրագրերը․ բացառիկ հարցազրույց

Կանցկացնի՞ արդյոք իր առաջին խաղը հավաքականի կազմում Դավիթ Յուրչենկոն, որն ընտրանու կազմում հանդես գալու համաձայնությունը վաղուց է տվել: Յուրչենկոն, որը խաղում է Կարագանդայի «Շախտյորի» կազմում, Ղազախստանի առաջնության հինգ խաղերից մասնակցել է երեքին:

Կապառոսի նորամուտը. ովքե՞ր կարող են խաղալ Հայաստանի ազգային հավաքականում
Կապառոսի նորամուտը. ովքե՞ր կարող են խաղալ Հայաստանի ազգային հավաքականում

Բացի նրանից, հավաքականում ամենայն հավանականությամբ կլինի Արամ Հայրապետյանը, որը մինչև Յուրչենկոյին հրավիրելը մեր հավաքականի հիմնական դարպասապահն էր:

Կապառոսի նորամուտը. ովքե՞ր կարող են խաղալ Հայաստանի ազգային հավաքականում

Իսկ ահա երրորդ դարպասապահին անհամեմատ դժվար է գուշակելը։ Անատոլի Այվազով, Արսեն Բեգլարյան, Հենրի Ավագյան, Գևորգ Կասպարով, Գրիգոր Մելիքսեթյան. այս ֆուտբոլիստներից յուրաքանչյուրը կարող է հրավիրվել հավաքական, կամ էլ ընտրությունը մեզ համար կարող է անակնկալ լինել:

Պաշտպանությունում ամենայն հավանականությամբ մենք կտեսնեք չորս պաշտպանի: Անկախ նրանից, որ Վարազդատ Հարոյանը «Ուրալի» անցկացրած չորս խաղերից մեկին է մասնակցել, դժվար է պատկերացնել, որ նա չի խաղա հավաքականում:

Կապառոսի նորամուտը. ովքե՞ր կարող են խաղալ Հայաստանի ազգային հավաքականում

Հարոյանի կողքին տարբերակ է Անդրե Կալիսիրին: Հովհաննես Համբարձումյանը կարող է խաղալ պաշտպանության աջ եզրում, իսկ Գագիկ Դաղբաշյանը` ձախ: Բնականաբար, Կապառոսը կարող է նաև այլ տարբերակ ընտրել: Բայց պաշտպանությունում տարբերակները, հավատացեք, քիչ են:

Իսկ ահա կիսապաշտպանական գծում մենք բավականին մեծ ընտրություն ունենք:

Նախ սպասվում է Խորեն Բայրամյանի նորամուտը: Անկասկած, այս ֆուտբոլիստը կարող է մեր ընտրանուն շատ օգտակար լինել:

Կապառոսի նորամուտը. ովքե՞ր կարող են խաղալ Հայաստանի ազգային հավաքականում

Շատ բան է կախված նրանից, թե որ դիրքում կխաղա հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը, և ինչ տակտիկական մարտավարությամբ է գործելու թիմը:

Կապառոսի նորամուտը. ովքե՞ր կարող են խաղալ Հայաստանի ազգային հավաքականում

Վերջերս ձախողվեց հավաքական հրավիրված նորեկներից Սոլոմոն Իմե Ուդոնյի տեղափոխությունը Ղազախստան: Արդյո՞ք նա այս պահին կարող է օգնել մեր թիմին: Ինչպիսի՞ մարզավիճակում է Ուդոն:

Այս հարցի պատասխանը գիտի մարզիչը: Հենակետային դիրքում կարող ենք տեսնել ևս մեկ նորեկի՝ Վբեյմար Անգուլոյին: Հակառակ դեպքում Կապառոսը նրան հավաքականի թեկնածու չէր ընտրի: Բայց հենակետային գոտում մենք ունենք բավականին հարուստ ընտրություն՝ Ռումյան Հովսեփյան, Արտակ Գրիգորյան, Գոռ Մալաքյան:

Կապառոսի նորամուտը. ովքե՞ր կարող են խաղալ Հայաստանի ազգային հավաքականում

Մի խոսքով` մարզչի գործն է: Եզրերից մեկում հաստատ խաղալու է Կամո Հովհաննիսյանը, որի թեկնածությունը կասկած չի հարուցում:

Կապառոսի նորամուտը. ովքե՞ր կարող են խաղալ Հայաստանի ազգային հավաքականում

Արաս Օզբիլիսն ու Գևորգ Ղազարյանը նույնպես թեկնածուների թվում կլինեն, բայց Խորեն Բայրամյանի հետ մեկտեղ ստացվում է բավականին բարձր մրցակցություն, ու այստեղ էլ ընտրությունը պատկանելու է մարզչին:

Կապառոսի նորամուտը. ովքե՞ր կարող են խաղալ Հայաստանի ազգային հավաքականում

Չէ՞ որ բացի նշված ֆուտբոլիստներից, ամենայն հավանականությամբ դիտարկվել են նաև Էդգար Բաբայանի, Արտյոմ Սիմոնյանի թեկնածությունները:

Կապառոսի նորամուտը. ովքե՞ր կարող են խաղալ Հայաստանի ազգային հավաքականում

Հարձակման գծում Կապառոսի ընտրության շրջանակներն այնքան էլ մեծ չեն: Տիգրան Բարսեղյանն արդեն հինք խաղ անցկացրել է «Աստանայի» կազմում, Արշակ Կորյան «Խիմկիի» բոլոր հանդիպումներին մասնակցել է:

Կապառոսի նորամուտը. ովքե՞ր կարող են խաղալ Հայաստանի ազգային հավաքականում

Սարգիս Կարապետյանը «Տամբովի» կազմում մասնակցել է հինգ հանդիպման: Նորբերտո Բրիասկո Բալեկյանը, կարծում ենք, նույնպես հայտնվել է մարզիչների տեսադաշտում:

Նոր ֆուտբոլիստներ այս դիրքում էլի կարող են լինել, բայց Կապառոսը հազիվ թե մեծ ռիսկի գնա, քանի որ նոր ֆուտբոլիստներով հանդես եկող հավաքականին կարող է խանգարել խաղակցվածության պակասը:

Իսկ վերջում նշենք, որ Հայաստանի հավաքականի կազմում առաջիկա խաղերում չեն լինի Էդգար Մանուչարյանը (որը հայտարարել է իր կարիերայի ավարտի մասին), Յուրա Մովսիսյանն ու Լևոն Հայրապետյանը, որոնք չնայած Մանուչարյանի պես հայտարարություն չեն արել, սակայն երկար ժամանակ է` չեն խաղում:

Կապառոսի նորամուտը. ովքե՞ր կարող են խաղալ Հայաստանի ազգային հավաքականում

Կառլեն Մկրտչյանը նույնպես այս ֆուտբոլիստների թվին է պատկանում: Առայժմ անհայտ է Գաել Անդոնյանի ֆուտբոլային ճակատագիրը, նա արդեն երկար ժամանակ է, ինչ հավաքական չի հրավիրվում խաղային պրակտիկայի բացակայության պատճառով: Վնասվածքի պատճառով բացակայում են Էրիկ Վարդանյանն ու Սարգիս Ադամյանը:Մեր տեղեկություններով` հրավեր չեն ստացել Պետրոս Ավետիսյանն ու Արման Հովհաննիսյանը: Հավաքականի մարզչական շտաբի հիմնական աշխատանքը կորոնավիրուսի համավարակի ընթացքում եղել է ֆուտբոլիստների ընտրության հարցը:

Կապառոսի նորամուտը. ովքե՞ր կարող են խաղալ Հայաստանի ազգային հավաքականում

Այնպես որ, մենք հրավիրված ֆուտբոլիստների մեջ կարող ենք ունենալ նաև այլ անուններ: Չէ՞ որ ամեն ինչ կախված է ֆուտբոլիստի խաղային պրակտիկայից և մարզավիճակից:

Չենք բացառում, որ հավաքականում խաղալու հրավեր կստանան նաև Հայաստանի առաջնության մասնակից ֆուտբոլիստներ: