Հայաստանը կուժեղացնի կիբեռպաշտպանությունն ու սեփական cloud-ծառայությունները կստեղծի

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն ասել է՝ ինչ քայլեր կձեռնարկվեն երկրի կիբեռանվտանգության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik.Հայաստանը կուժեղացնի կիբեռպաշտպանությունն ու սեփական cloud-ենթակառուցվածքը կստեղծի։ Տեղեկությունն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։

Կիբեռհանցագործներն օգտվում են կորոնավիրուսային իրավիճակից. «ֆիշինգի» զոհերն ավելացել են

Ոչ միայն Տավուշի հուլիսյան իրադարձություններից հետո, այլև դրանից առաջ նախարարությունում քննարկվել է կիբեռանվտանգության ազգային կենտրոն ստեղծելու հարցը։ Այնտեղ հայկական համացանցային ռեսուրսների ու համացանցային տարածքի անվտանգությունը բարձրացնելու նպատակով ծրագրեր են մշակվելու։

«Մենք ուզում ենք cloud-ծառայություններ ստեղծել, ընդ որում` անհրաժեշտության դեպքում պետական կամ պետության մասնակցությամբ։ Դա կօգնի բարձրացնել պաշտպանության մակարդակը», - ավելացրեց նախարարը։

Հատուկ կիբեռկոշիկներ են ստեղծվել վիրտուալ իրականությունում տեղաշարժվելու համար. տեսանյութ

Նշենք, որ այս տարվա հուլիսին սահմանային իրադրության սրացումն ուղեկցվում էր ադրբեջանական հաքերների կիբեռհարձակումներով։ Ի պատասխան հայկական կողմը մի քանի ադրբեջանական կայք էր կոտրել։

Կիբեռանվտանգության հույսը միայն Աստծու սերվերի վրա մի դրեք. հարձակումները պերմանենտ են