90 մլն դրամ է հատկացվել թոքերի արհեստական շնչառության սարքերի նախագծման մրցույթի համար

Թոքերի արհեստական շնչառության սարքերի համակարգի ընդհանուր նախագծման աշխատանքները կավարտվեն հոկտեմբերի 16-ին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի - Sputnik. Թոքերի արհեստական շնչառության սարքերի նախագծման մրցույթի համար Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախաձեռնությամբ և կառավարության որոշմամբ 90 մլն դրամ ինժեներական ասոցիացիային։ Տեղեկությունն այսօր կայացած ասուլիսի ժամանակ հայտնեց ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը։

Հնարավորինս ուշ են միացնում արհեստական շնչառության սարքին. նախարարը բացատրեց, թե ինչու

«Մրցույթի արդյունքում հաղթող է ճանաչվել YEA Ingineering ընկերությունը, որը ներկայացրել է թոքերի արհեստական շնչառության սարքերի նախագծման, մակետային նախատիպի մշակման, լաբորատոր փորձարկման, համակարգի նախագծման և 5 օրինակ ինժեներական նմուշի մշակման կոնստրուկտորական փաստաթղերի ձևավորման ամբողջական փաթեթ»,–ասաց նա։

Նախարարի խոսքով` ընկերությունը լիցենզիա է ստացել NASA Jet Propulsion Laboratory–ի կողմից`մշակելու և արտադրելու կորոնավիրուսի բուժման դեմ կիրառվող թոքերի արհեստական օդափոխման սարքեր։ Լիցենզավորման մրցույթին 42 երկրներից 330 ընկերություն են դիմել, որոնցից 28-ին է հաջողվել այդ լիցենզիան ստանալ։

Տավուշյան մարտերից հետո հայկական ռազմարդյունաբերության նկատմամբ հետաքրքրությունը մեծացել է

Արշակյանը հայտնեց` այժմ աշխատանքներ են կատարվում տարբեր ուղղություններով են . մակետային նախատիպի մշակման աշխատանքները կավարտվեն սեպտեմբերի 3-ին, զուգահեռաբար իրականցվում է համակարգի ընդհանուր նախագծումը, որն էլ նախատեսվում է ավարտին հասցնել հոկտեմբերի 16-ին։

Վերջին գործողությունը համակարգի նկատմամբ տեխնիկական պահանջների ձևավորման գործընթացն է. փորձարկման համար ակնկալվում է թոքերի սիմուլյատոր բերել Հայաստան։ Այդ նպատակով որպես կանխավճար 35 մլն դրամ է հատկացվել։

Թրամփն ասել է՝ ինչու է ԱՄՆ-ն թոքերի արհեստական շնչառության սարքեր տրամադրում այլ երկրների

Հիշեցնենք՝ ավելի վաղ Արշակյանը հայտնել էր, որ հնարավորություն կլինի ամսական արտադրել 40-50 սարք: Նրա խոսքով` կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում նախարարության հայտարարած թոքերի արհեստական շնչառական սարքերի ստեղծման գաղափարների մասնագիտական ուսումնասիրության, նախագծման աշխատանքների գործընթաց, և ստացվել են 300 հայտ ու առաջարկ: