«Գանձասար-Կապանի» կոլումբիացի կիսապաշտպանը հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում  

Ֆուտբոլիստը նշել է, որ կանի հնարավոր ամեն ինչ՝ ապացուցելու մարզիչներին, որ իրենք չեն սխալվել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի — Sputnik. «Գանձասար-Կապանի» հենակետային կիսապաշտպան Վբեյմար Անգուլոն հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, նշելով, որ ՀՖՖ–ն և կոլումբիացի կիսապաշտպանն արդեն համաձայնության են եկել այս հարցի շուրջ: 

Հայաստանի Պրեմիեր լիգայի «Փյունիկ» - «Գանձասար – Կապան» հանդիպումը` լուսանկարներով

Անգուլոն Հայաստանում հանդես է գալիս 2015 թվականից և ունի Հայաստանի ազգային հավաքականում խաղալու իրավական բոլոր հիմքերը:  

Վբեյմար Անգուլոն այս թեմայի շուրջ առաջին հարցազրույցն է տվել ՀՖՖ պաշտոնական կայքին.

«Շատ երջանիկ եմ և չեմ հավատում, որ այս ամենը կատարվում է ինձ հետ: Արդեն 5 տարի է՝ խաղում եմ Հայաստանում և միշտ սպասել եմ այս պահին: Հիմա իմ երազանքն իրականություն է դարձել: Ես անչափ ուրախ և շնորհակալ եմ Աստծուն այս հնարավորության համար»,–ասել է ֆուտբոլիստը:

Հայկական ֆուտբոլն ու Ջորկաեֆը. կորոնավիրուսը նահանջելուն պես նա «հարձակողական գիծ կմտնի»

Նա նշել է, որ եթե  ընդգրկվի Հայաստանի ազգային հավաքականի՝ Հյուսիսային Մակեդոնիայի և Էստոնիայի հավաքականների դեմ հանդիպումներին պատրաստվող ֆուտբոլիստների ցուցակում, կանի հնարավոր ամեն ինչ՝ ապացուցելու մարզիչներին, որ իրենք չեն սխալվել: 

Նշենք, որ Վբեյմար Անգուլոն ծնվել է 1992 թվականի մարտի 6-ին՝ Կոլումբիայի Քիբդո քաղաքում։ Խաղային կարիերայի կազմում հասցրել է հանդես գալ հետևյալ ակումբներում․

  • «Բոյակա Պատրիոտաս» (Կոլումբիա) – 2008
  • «Բոգոտա ՖԱ» (Կոլումբիա) – 2009-2011
  • «Ատլետիկո Հուիլյա» (Կոլումբիա) – 2011
  • «Ալիանցա Պետրոլերա» (Կոլումբիա) – 2012-2013
  • «Մուրսիելագոս» (Մեքսիկա) – 2014-2015
  • 2015–ից «Գանձասար-Կապանում» է։

Ակումբները կվերսկսեն մարզումները. ՀՖՖ–ն ու պարետատունը պայմանավորվածություն են ձեռք բերել