Մահվան ևս 8 դեպք. ՀՀ–ում կորոնավիրուսի զոհ դարձածներից ամենաերիտասարդը 61 տարեկան է

Վերջին մեկ օրում կորոնովիրուսը 4 մարդու կյանք է խլել, ևս 4–ն էլ վարակված են եղել կորոնավիրոսով, բայց մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik.Հայաստանում կորոնավիրուսով վարակվածներից երեքը մահացել են։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

«Պացիենտները եղել են 61 (կին), 65 (տղամարդ), 70 (տղամարդ) և 67 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»,– նշված է հաղորդագրության մեջ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 260 է:

ՀՀ–ում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 42319–ի, համավարակի ընթացքում արդեն 836 մարդ է մահացել։