ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի - Soutnik. Շիրակում բուժաշխատողների շրջանում մահվան առաջին դեպքն է գրանցվել։ Լուրը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Լեյլի Ասլանյանը։
«Մահացողն աշխատում էր մեր հիվանդանոցներից մեկում` որպես կրստեր բուժաշխատող։ Նա ուղեկցող հիվանդություններ ուներ` հիպերտոնիա, աթերոսկրելոզ»,–ասաց Ասլանյանը։
Նա հայտնեց նաև, որ մահացածը շատ մեծ չէր` 1960 թվականին էր ծնվել։
Կորոնավիրուսից Հայաստանում երկու կին են մահացել
Հիշեցնենք, որ հուլիսի 22-ին հայտնի դարձավ, որ Երևանում կորոնավիրուսից պոլիկլինիկայի մանկաբույժ է մահացել։ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 111–ով և դարձել 42 936։ Գրանցվել է մահվան 858 (+4) դեպք։