Լյոխ լավ ա. աֆրիկացի ֆուտբոլիստը խոսում է Արցախի բարբառով ու իրեն տեղացի զգում. տեսանյութ

Համացանցում տարածվել է մի տեսանյութ, որում աֆրիկացի ֆուտբոլիստ Ուսման Ֆայը վարժ խոսում է արցախյան բարբառով։
Sputnik

Ուսմանն Արցախի ֆուտբոլային ակումբում հանդես եկող աֆրիկացի երեք ֆուտբոլիստներից մեկն է։ 24news.am -ի պատրաստած տեսանյութում ֆուտբոլիստն ասում է՝ գրեթե մեկուկես տարի է, ինչ Արցախում է։ Այս ընթացքում հասցրել է, բառի բուն իմաստով, տիրապետել արցախյան բարդ բարբառին։

Հայ ֆուտբոլիստը կխաղա հայկական թիմի դեմ. հավաքականի պաշտպանը` սպասվող հանդիպման մասին

«Լյոխ լավ ա էստեղ։ Լյոխ ճանաչում եմ։ Լյոխ սիրում եմ»,- խոստովանում է Ուսմանն ու պատմում, որ ամեն օր մայրը զանգում, հարցնում է, թե երբ է տուն գնալու։ Ի պատասխան՝ ինքն էլ ասում է, թե ամուսնանալու է, մնալու է Արցախում, որովհետև «Արցախում լյոխ լավ ա»։

Հարցազրույցում Ուսմանն անդրադառնում է նաև հայ-ադրբեջանական հակամարտությանը։

Անսպասելի շրջադարձ. Ալեքսիս Օհանյանի հայրը երազում էր, որ որդին ֆուտբոլիստ դառնար

«Լյոխ քինալու են կռիվ, ես էլ եմ քինալու, քյոմագ անեմ»,- վստահ ասում է Ուսմանն ու հավելում, որ Արցախում արդեն շատ ընկերներ ունի, բոլորին սիրում է։

«Ցավդ տանեմ, մամա, ե՛կ ստեղ»,- նշում է ֆուտբոլիստը:

Նա այնքան շատ է սիրում Արցախը, որ հարազատներին էլ է համոզում գալ այստեղ, տեսնել ու հիանալ սքանչելի Արցախով։

Աշխարհի ամենաերիտասարդ վարչապետն ամուսնացել է ֆուտբոլիստի հետ. լուսանկար