Բայդենը շահեկան դիրքում է. կհաջողվի՞ Թրամփին վերընտրվել ԱՄՆ նախագահի պաշտոնում

​Եկեք անկեղծ լինենք։ Առայժմ շատ դժվար է ասել, թե ով կղեկավարի Ամերիկան հաջորդ տարի։ Օգոստոսի 24-ին կայացավ հանրապետականների համագումարը, որը պաշտոնապես առաջադրեց Դոնալդ Թրամփի թեկնածությունը։
Sputnik
Բայդենը շահեկան դիրքում է. կհաջողվի՞ Թրամփին վերընտրվել ԱՄՆ նախագահի պաշտոնում

Դեմոկրատների թեկնածուն էլ արդեն հայտնի է՝ Ջո Բայդենը, որն անվանել է նա փոխնախագահի թեկնածությունը՝  Քամալա Հարիս, որի մասին Թրամփը շատ խիստ է արտահայտվել։ Ասել է՝ «ամենաահավոր սենատորն է»։

Թրամփը Պուտինին խնդրել է այս անգամ չմիջամտել ԱՄՆ նախագահական ընտրություններին

​Այս տարվա սկզբից Ամերիկայում պարբերաբար հարցումներ են անցկացվում պարզելու համար, թե որ թեկնածուին են նախապատվություն տալիս ընտրողները։ Սակայն ինչպես հայաստանցիներն են մեծ վերապահումներով վերաբերվում հարցումներին, այնպես էլ Ամերիկայում այդ հարցումներին այնքան էլ մեծ նշանակություն չեն տալիս։ Պատճառներն, իհարկե, տարբեր են՝ մենք կասկածներ ունենք, որ թե՛ նախկինում, թե՛ հիմա իշխանություններն են պատվիրում այդ հարցումները և , բնականաբար, ստանում իրենց համար ցանկալի արդյունքները։ Ամերիկայում այլ է՝ անցած նախագահական ընտրությունների դեպքում գրեթե բոլոր հարցումները ցույց էին տալիս, որ Հիլարի Քլինթոնն ավելի շատ ձայն է հավաքելու, քան Դոնալդ Թրամփը։ Էդպես էլ եղավ, Քլինթոնը 3 միլիոնով ավելի շատ քվե ստացավ, բայց նախագահ չդարձավ ամերիկյան շատ ուրույն ընտրական համակարգի պատճառով․ երբ դու, այո՛, կարող ես մրցակցին գերազանցել ձայների քանակով, բայց միևնույն է, ի վերջո, ամեն ինչ որոշելու են 50 նահանգների, այսպես կոչված, «ընտրիչները»։

Թրամփը զորքը դուրս է բերում Գերմանիայից` ի բարօրություն ԱՄՆ–ի ու ամբողջ աշխարհի

​Որոշ վերլուծաբաններ պնդում են՝ չլիներ այս համավարակը՝ Դոնալդ Թրամփը հաստատ կվերընտրվեր, որովհետև ակնհայտ նվաճումներ ուներ՝ տնտեսությունը կայուն զարգանում էր, աշխատատեղերն ավելանում էին, ամերիկացիներից շատերին էլ նույնիսկ դուր էր գալիս Թրամփի պոպուլիզմը։ «Make America great again»՝ համաձայնեք, շատ շահեկան կարգախոս է՝ նախորդ նախագահը մեր տերության դերը նվազեցրել է, ես վերականգնում եմ։ Եվ, ի դեպ, Թրամփը անկեղծորեն հավատում է, որ իր պաշտոնավարման առաջին ժամկետի ընթացքում արդեն վերականգնել է Ամերիկայի փառքն ու պատիվը և հիմա նոր կարգախոս է առաջ քաշել՝ «Keep America great», այսինքն՝ ես ամեն ինչ արել եմ նախորդ կարգախոսս կատարելու համար, հիմա մնում է միայն պահպանել Ամերիկայի հզորությունը։

Ջո Բայդենը պաշտոնապես համաձայնել է դառնալ ԱՄՆ նախագահի թեկնածու

​Կորոնավիրուսային իրականությունը, սակայն, այլ է։ Երևի հիշում եք, թե ինչ եղավ ավելի քան տասը տարի առաջ աշխարհում տեղի ունեցած տնտեսական ու ֆինանսական ճգնաժամի հետևանքով․ Հայաստանի տնտեսական անկումը կազմեց 14 տոկոս։ Գրեթե նույնն է կատարվում հիմա Ամերիկայում՝ տնտեսական անկումը կազմում է մոտ 13, 5 տոկոս։ Ու շարքային ամերիկացուն շատ դժվար է համոզել, որ Թրամփի քաղաքականության հետ դա առնչություն չունի։ Ինչպես հայաստանցին է դժգոհ իշխանությունների պահվածքից և կասկածում է, որ նրանք ժամանակին թերագնահատեցին վտանգը և ամեն ինչ չարեցին վարակի տարածումը կանխելու համար, այնպես էլ ամերիկացին է ասում՝ բայց ախր հենց մեր ղեկավարների անգործության պատճառով մենք հիմա աշխարհում ամենավատ վիճակում ենք։

ԱՄՆ–ում նախագահական ընտրությունները կարող են հետաձգվել

​Դեմոկրատների թեկնածուի՝ Ջո Բայդենի համար այս ամենն, իհարկե, շատ շահեկան է։ Նա նստած է իր տանը և ճիշտ Հայաստանի ղեկավարի նման ժողովրդի հետ շփվում է ինտերնետի միջոցով, անընդհատ լայվ է մտնում ու քննադատում մրցակցին։ Շատերը հարցնում են՝ լավ այս վիճակում ինչ կարող է անել Դոնալդ Թրամփը նախագահ մնալու համար։ Ոմանք պատասխանում են՝ շատ կոնկրետ բան կարող է անել՝ պարզապես հետաձգել նոյեմբերի 3-ին կայանալիք ընտրությունները։ Ինքը՝ Դոնալդ Թրամփը, այս տարի մի քանի անգամ արդեն ասել է՝ այո՛, կարող է  նախագահ մնալ ևս 6 տարի, 10 տարի, 15 տարի։ Հետո, իհարկե, ուղղել է իրեն՝ սա կատակ է։ Բայց բոլորը հիշում են, որ անցած տարի, երբ Չինաստանի Կոմունիստական Կուսակցությունը որոշեց, որ ներկա ղեկավարը կարող է անընդհատ վերընտրվել ու վերընտրվել, Թրամփն ասել էր՝ շատ ճիշտ որոշում է։

Ամերիկացի գեներալները Բեյրութի պայթյունը հարձակում են որակել. Թրամփ