Երիտասարդը կալանավորվել է 6-ամյա երեխայի հանդեպ սեքսուալ գործողություններ կատարելու համար

21-ամյա տղան երկու անգամ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել հարևանի 6-ամյա որդու նկատմամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի - Sputnik.Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ 21-ամյա մի տղա է կալանավորվել՝ 6-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու համար։

Երեխաներ, ծերեր և օտարերկրացիներ. ո՞վ է Հայաստանում ամենից շատ տուժել սեռական բռնությունից

«2020թ. օգոստոսի 21-ին Արարատի մարզի բնակիչը հաղորդում է տվել, որ 2019թ. ամռանը և 2020թ. օգոստոսին իրենց 21-ամյա հարևանը սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել իր 6-ամյա որդու նկատմամբ: Դեպքի առթիվ հարուցվել է քրգործ՝ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի (սեքսուալ բնույթի բռնի գործողություններ) 3-րդ մասի 2-րդ կետով»,–նշված է հաղորդագրության մեջ։

Հեռուստալրագրող Գարիկ Հարությունյանին, նրա եղբորը և հորը դանակահարողին կալանավորել են

Նախաքննությամբ պարզվել է, որ Արարատի մարզի 21-ամյա բնակիչը 2019թ. ամռանն իրենց տան հարևանությամբ գտնվող խոտի դեզի մոտ և 2020թ. օգոստոսին՝ իրենց տան նկուղում, սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել 6-ամյա երեխայի նկատմամբ:

12 հոգանոց տուն, դատական գործեր. ինչ է հայտնի Տավուշում ծեծված երեխաների ընտանիքից

21-ամյա երիտասարդին  մեղադրանք է առաջադրվել և վերջինս կալանավորվել է: Նախաքննությունը շարունակվում է: