ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի - Sputnik. Բժշկական նպատակներով օգտագործվող որոշ ապրանքներ արտահանելիս ՊԵԿ կենտրոնական ապարատի թույլտվությունն այլևս անհրաժեշտ չէ։ Տեղեկությունը հայտնում է Պետական եկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունը։
«ՀՀ պարետի 03.04.2020թ. թիվ 31 որոշման` ուժը կորցրած ճանաչվելու արդյունքում Հայաստանից բժշկական նպատակներով օգտագործման ենթակա ապրանքներ արտահանելիս այսուհետ ՀՀ ՊԵԿ կենտրոնական ապարատի հատուկ թույլտվությունն անհրաժեշտ չէ` մաքսային գործառնություններ կատարելու համար: Միաժամանակ հայտնում ենք, որ շարունակում է գործել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 21.04.2015թ. թիվ 30 որոշման 1.10 կետը, որի համաձայն` բժշկական նշանակության մի խումբ ապրանքների արտահանումը ԵԱՏՄ մաքսային տարածքից արգելվում է և (կամ) սահմանափակված է մինչև 2020թ. սեպտեմբերի 30-ը ներառյալ»,-նշված է հաղորդագրության մեջ:
Լիբանանահայերին 2.5 տոննա բժշկական պարագաներ ու դեղամիջոցներ են տրամադրվել
Պետական եկամուտների կոմիտեն նաև տեղեկացնում է, որ մաքսային մարմինների կողմից այսուհետ ուժեղացված հսկողություն է իրականացվում միայն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի վերոնշյալ որոշմամբ հաստատված ցանկի ապրանքների արտահանման նկատմամբ: