ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի – Sputnik. Ռեփեր Քանյե Ուեսթը ներկայացրել է փաստաթղթերը ԱՄՆ նախագահական ընտրություններում Լուիզիանա նահանգում որպես թեկնածու գրանցվելու համար։ Տեղեկությունը հաղորդում է ABC News-ը։
Ուեսթի փաստաբանը հայտնել է, որ նա փաստաթղթերը ներկայացրել է ուրբաթ` վերջնաժամկետից մի փոքր առաջ։
Ռեփերի փաստաբանը հավելել է նաև, որ նա փաստաթղթերը ներկայացրել է փոխնախագահի թեկնածու Միշել Թիդբոլի հետ։
Ի դեպ, Լուիզիանայում, ի տարբերություն ԱՄՆ-ի մյուս նահանգների, ընտրողների գրանցման համար հազարավոր ստորագրությունների հավաքման ընթացակարգը պարտադիր պայման չէ: Գրանցվելու համար անհրաժեշտ է պատրաստել անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը և վճարել 500 դոլար։
«Չեմ վիճի՝ Հիսուսն արքա է»․ Քանյե Ուեսթն ընդունել է իր ձախողումը
Ուեսթը ԱՄՆ նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել հուլիսի 15-ին` Օկլահոմա նահանգի ընտրահանձնաժողովում։ Նա խոստացել է, որ եթե նախագահ դառնա, Ամերիկան կվերածվի Վականդուի (հորինված, արտաքին աշխարհից թաքնված երկիր, որը հիշատակվում է Marvel–ի ֆանտաստիկ քառյակի մասին կոմիքսների շարքում)։
ԱՄՆ նախագահի ընտրությունները տեղի կունենան 2020 թվականի նոյեմբերի 3-ին: Հանրապետականների կողմից առաջադրվում Է Թրամփը, դեմոկրատներից՝ նախկին փոխվարչապետ Ջո Բայդենը։
Հիշեցնենք, որ ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի ամուսնու մետ վերջին շրջանում առողջական վիճակի վատթարացում էր նկատվում, քանի որ նա անձի երկբևեռ (բիպոլյար) խանգարում ունի։ Նա սոցցանցերում տարօրինակ գրառումներ էր անում, հետո երբեմն նաև ջնջում դրանք։
Հայ չէ, բայց հայի փեսա է. Քանյե Ուեսթը դասվել է Forbes–ի միլիարդատերերի շարքում