Օդի ջերմաստիճանը զգալի կնվազի. եղանակի տեսություն

Անձրևային եղանակը կպահպանվի մինչև օգոստոսի 25-ը, օրից հետո օդի ջերմաստիճանը կրկին կբարձրանա:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի - Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ Հայաստանում օգոստոսի 23-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 24-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ, առանձին վայրերում  հնարավոր է նաև կարկուտ: Օգոստոսի 25-27-ը տեղումները կդադարեն։

Օդի ջերմաստիճանը զգալի կնվազի. եղանակի տեսություն

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 22-23-ը կնվազի 11-13 աստիճանով, 24-27-ն աստիճանաբար կբարձրանա 5-8 աստիճանով:

Արցախի կառավարությունը 25 մլն դրամ է հատկացրել Լիբանանի հայկական համայնքին

Երևանում նույնպես սպասվում են տեղումներ. օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կտատանվի +21-ից +23, երեկոյան՝ +17-ից +19 աստիճանի սահմանում: