Սպիտակ տանը տեղի է ունեցել Դոնալդ Թրամփի եղբոր՝ Ռոբերտի հրաժեշտի արարողությունը. տեսանյութ

ԱՄՆ նախագահի խոսքով ՝ Ռոբերտը ոչ միայն իր եղբայրն էր, այլև լավագույն ընկերը, որի հիշատակը հավերժ կմնա իր սրտում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի - Sputnik. Սպիտակ տանը տեղի է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կրտսեր եղբոր՝ Ռոբերտի հրաժեշտի արարողությունը։ Գրում է Fox News-ը։

«Ռոբերտ, սիրում եմ քեզ։ Հանգչի՛ր խաղաղությամբ», - հրաժեշտի արարողությունից հետո Twitter-ի իր էջում գրել է Դոնալդ Թրամփը։

Նշվում է, որ Ռոբերտ Թրամփի հրաժեշտի արարողության ժամանակ  ներկա են եղել նախագահը, առաջին տիկինը, ինչպես նաև ընտանիքի անդամները:

Հիշեցնենք` օգոստոսի 14-ին հայտնի դարձավ, որ ԱՄՆ նախագահի կրտսեր եղբորը ծանր վիճակում տեղափոխել են Նյու Յորքի հիվանդանոց։ Հաջորդ օրը Թրամփը հայտնեց եղբոր մահվան մասին։

Նախագահ Սարգսյանը ցավակցել է Դոնալդ Թրամփին

Ռոբերտ Թրամփը 72 տարեկան էր։ ԱՄՆ առաջնորդի խոսքով ՝ Ռոբերտը ոչ միայն իր եղբայրն էր, այլև լավագույն ընկերը, որի հիշատակը հավերժ կմնա իր սրտում: