ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի — Sputnik. ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը տեղեկացնում է, որ հանրապետության տարածքում օգոստոսի 22-23-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 24-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Շատ վտանգավոր է վերցնել և արտապատկերել երկրի սահմանադրությունը կամ դասագիրքը. նախագահ
Օգոստոսի 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 22-23-ը կնվազի 11-13 աստիճանով։
Երևան քաղաքում օգոստոսի 22-23-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Եվս մեկ եկեղեցի` Ստամբուլի Խորայի վանքը, Թուրքիան մզկիթի կվերածի
Օգոստոսի 24-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մայրաքաղաքում օգոստոսի 22–ի գիշերը սպասվում է 18-20 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +22...+24 աստիճան։